Եփութուխ:Կոտլետ
Արտաքին տեսք
Կոտլետ | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Դժվարություն՝ |
Կոտլետը մսից պատրաստած տապակած ուտեստ է, որը կարելի է ուտել հացով, կարմրացրած գետնախնձորով կամ սպիտակ փլավով։ Լոլիկը աղցաններում կամ առանձին ևս լավ է ուտվում կոտլետի հետ։
Բաղադրություն
[խմբագրել]- 500 գ աղացած միս
- 3 խոշոր գետնախնձոր (կարտոֆիլ)
- 1 միջին սոխ
- 1 խոշոր հավկիթ
- Կես թեյի գդալ դեղին կոճ
- Մեկ թեյի գդալ Աղ
- Մեկ թեյի գդալ սև պղպեղ
- (Ընտրովի) Համեմի սերմի փոշի ըստ ցանկության
- Մի քիչ սուխարու փոշի կամ չոր հացի փշուր կամ ալյուր՝ մեջը թաթախելու համար
- Ձեթ տապակելու համար
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Գետնախնձորները (կարտոֆիլները) եփել ջրի և աղի մեջ 25-ից 30 րոպե մինչև լավ եփվեն, ապա թողնել որ սառեն։
- Միսը ձեռքով լավ հունցել։
- Եփած գետնախնձորները կլպել, ապա քերել և ավելացնել մսին։
- Սոխը քերել, սոխի հյութը քամել/բռնել որպեսզի կոտլետները իրարից չբաժանվեն, և ապա ավելացնել խառնուրդին։
- Հավկիթը կոտրել մեջը։ Ավելացնել աղը, սև պղպեղը և դեղին կոճը, և ցանկության դեպքում՝ համեմի սերմի փոշին։
- Խառնուրդը լավ հունցել մինչև միապաղաղ դառնա։
- Ափսեի մեջ շաղ տալ սուխարու փոշին (ցանկության դեպքում հետը խառնել մի քիչ ալյուր)։
- Խառնուրդից մոտ երկու գդալ ափի մեջ վերցնել, կլորացնել երկու ձեռքով, և ապա ափերով բացել և մոտ մեկ սանտիմետր հաստությամբ տափակ օվալաձև դարձնել։
- Տափակ մսի մասնիկը սուխարու փոշու մեջ տալ և երկու կողմը փոշոտել։
- Ձեթը տաքացնել օճախի վրա, ապա կոտլետները դնել ձեթի մեջ որ եփվեն։ Մարմանդից միջին կրակի վրա կամաց եփել, այլապես երեսը կայրվի իսկ ներսը չի եփի։
- Մեկ կողմը եփելուց հետո շրջել, որ մյուս կողմն էլ եփվի։ Եփվելուց հետո դնել թղթյա սրբիչի վրա, որպեսզի ճարպը քաշվի։
- Պատրաստվելուց հետո կարմրացրած կարտոֆիլով (ֆրիով), սպիտակ բրինձով, կամ հացով և կանաչիով մատուցել։ Կարելի է հետը լոլիկ կամ աղցան մատուցել, ինչպես նաև մածուն ու վարունգ կամ մածուն ու սպանախ։