Սասպենս

Վիքիգրքեր-ից

Սասպենս (անգլ.՝ suspense "անորոշություն, անհանգստություն") - տագնապալի սպասման զգացողություն: Եզրույթը լայն կիրառություն ունի անգլերենում՝ առօրյա իրավիճակներ նկարագրելիս: Սլավոնական լեզվաընտանիքին պատկանող լեզուներում գործածվում է միայն կինոարվեստի, համակարգչային խաղերի, հազվադեպ՝ գրականության մեջ. "սապսենս" բառով բնութագրվում է այն գեղարվեստական էֆեկտը, որին հատուկ է ֆիլմը դիտելիս՝ հանդիսատեսի տևական լարված վիճակը, ինչպես նաև մի խումբ գեղարվեստական հնարքներ՝ ուղղված հանդիսատեսի ներառմանը պատկերի մեջ: Սասպենս կիրառվում է թրիլլերներում և սարսափ ժանրի խաղերում: Սասպենսի գործածումը կինեմատոգրաֆիայում ուղղակիորեն կապվում է Ալֆրեդ Հիչքոքի անվան հետ, ով համարվում է "սապսենսի վարպետ". նրան հաջողվում էր հմտորեն կերտել հարատև անորոշության, լարվածության մթնոլորտ և խուճապ ներշնչել: Հիչքոքից հետո այս հնարքը ծավալվեց հոլիվուդյան և այլերկրյա կինոարվեստում: Որպես սապսենսի վառ կիրառության օրինակ ուշագրավ է ռեժիսոր Ջոն Կարպենտերի "Halloween" (ԱՄՆ, 1978, 91ր) սարսափ ֆիլմը, ինչպես նաև նույն Հիչքոքի "Psycho" (ԱՄՆ, 1960, 109ր) դետեկտիվային ֆիլմը, որի հիմքում ընկած է Ռոբերտ Բլոխի համանուն նովելը (1959): Սապսենսի կառուցման գլխավոր սկբունքներից է ակնկալվող իրադարձության, վճռական պահի պարբերաբար հետաձգումը: Այդ առիթով՝ ցնցման և սապսենսի տարբերությունը Հիչքոքը բացատրում էր պայթուցիկի օրինակով: Ենթադրենք՝ էկրանին հետևյալ պատկերն է. սեղանի առջև նստած մարդիկ անհոգ զրուցում են, և հանկարծ տեղի է ունենում պայթյուն, պարզվում է՝ սեղանի տակ պայթուցիկ կար: Հանդիսատեսը ապշում է և մի քանի վայրկյան հետո՝ ուշքի գալիս: Դա ցնցում էր: Նույն իրավիճակը ստանում է այլ երանգներ, երբ հանդիսատեսին հայտնի է սեղանի տակի պայթուցիկի առկայության մասին, և որ պայթյունին մնացել է, օրինակ, 20 վայրկյան: Այսպես, երբ էկրանին իրար փոխհաջորդում են վտանգից անտեղյակ, խաղաղ զրուցող մարդկանց խումբը, սեղանի տակ ամրեցված պայթուցիկը և խրոնոմետրին արտացոլված սպառվող վայրկյանները, հանդիսատեսը կամա-ակամա ստիպված է խեղդվել հուզմունքից րոպեներ շարունակ: Այս դեպքում կիրառվել է սապսենս: Ըստ Հիչքոքի՝ սապսենսի հաջորդ սկղբունքը հետևյալն է.

"Հանդիսատեսը պետք է իրազեկ լինի էկրանին ներկայացվող բոլոր իրադարձություններին: Իմ պատկերացմամբ՝ ծածուկությունը հազվադեպ դեպքերում է հանգեցնում սապսենսի: Դասական դետեկտիվում, որպես կանոն, այն բացակայում է, կա միայն մտային հանելուկ: Դետեկտիվն առաջ է բերում բուն հետաքրքրություն՝ զուրկ հուզային երանգներից, իսկ սապսեսնսն առանց հույզերի անհեթեթություն է: Այսպես, մանր-մունր դետալների բացտարությունն ու հասանելիությունը չափազանց կարևոր է":


Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]