Եփութուխ:Համեմ
Արտաքին տեսք
Համեմը (նաև թեր՝ Իրանի Փերիա գավառի հայկական բարբառով) բույս է, որի թե տերևը և ցողունը և թե հատիկները ուտելու համար օգտագործվում են։ Տերևը և ցողունը կարելի է չեփած ուտել, կամ օգտագործել ուտեստներում։ Հատիկները սովորաբար օգտագործվում են քաղցրավենիքների և այլ աղանդերների մեջ։ Տաքությունը շատ արագ է ոչնչացնում համեմի եփված տերևների համը, և այդ պատճառով պետք է փորձել հնարավորինս քիչ եփել։
Համեմի տերևները կարելի է արևի տակ փռելով՝ չորացնել, ավելի ուշ ուտեստներում օգտագործելու համար։
Համեմ օգտագործող բաղադրատոմսերից են՝