Եփութուխ:Ղոռմե սաբզի
Արտաքին տեսք
Ղոռմե սաբզի | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական խոհանոց |
Դժվարություն՝ |
Ղոռմե սաբզին (պարսկերեն՝ ղոռմե (նույն ինքը՝ ղավուրմա) -- կարմիր միս և սաբզի -- կանաչի բառերից) պարսկական խոհանոցի խոռիշտներից է։
Բաղադրություն
[խմբագրել]- 1 գլուխ միջակ սոխ
- 250 գ առանց ոսկորի կարմիր միս
- 1 կապ թառա (պրասի ընտանիքից)
- 1 կապ համեմ
- 1 կապ մաղադանոս
- 1 կապ Հացհամեմ կամ այծառվույտ (պարսկերեն՝ շանբալիլե)
- 1 կապ Սամիտ
- 100 գ պորտիկ (կովաոլոռ) կամ կարմիր լոբի
- 1 ճաշի գդալ լոլիկի մածուկ (ըստ ցանկության)
- 2-3 հատ չորացրած լայմ
- Աղ ըստ ցանկության
- Պղպեղ ըստ ցանկության
- 100 գ ձեթ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Կանաչիները մաքրել, լվանալ, դնել որ ջուրը լավ քաշվի, ապա շատ մանր կտրատել
- Սոխորած անել։ Կանաչները լցնել մեջը և լավ կարմրացնել որպեսզի կանաչիները մի քիչ չորանան բայց չայրվեն։
- Միսը մանր կտրատել և մեկ փոքր սոխով միջինից մի քիչ ավել կրակով դնել որ խաշվի։ 10 րոպեից լոբին ավելացնել։ Ավելացնելուց 10 րոպե հետո ավելացնել կանաչիները։ Լոլիկի մածուկն ավելացնել։ Աղը, պղպեղը, և ամեն մեկում մի երկու ծակ անելուց հետո չորացրած լայմն ավելացնել։
- Կրակը միջինից (մարմանդից) ցածր իջեցնել, որ կամաց եփվի և տեղ ընկնի։
- Եփելուց հետո խոռիշտը մատուցել սպիտակ փլավի հետ։ Որպես խավարտ թթվի հետ լավ է լինում։