Եփութուխ:Գազարի կեքս
Արտաքին տեսք
Գազարի կեքսը ցորենի ամբողջական ալյուրով պատրաստվելիս՝ համով և առողջարար խմորեղեն, որից կարելի է հաճույք ստանալ թեյի կամ սրճի հետ միասին։
Բաղադրություն
[խմբագրել]- 3 բաժակ քերած գազար
- 2 բաժակ ցորենի ամբողջական ալյուր (կամ հաճարի ալյուր, կամ սպիտակ ալյուր, կարելի նաև մեջն ավելացնել վարսակի փաթիլներ)
- 1-1.25 բաժակ սրճագույն կամ սպիտակ շաքարավազ
- 1/2 թգ (ոչ լիքը) աղ
- 1 թգ (ոչ լիքը) թխման սոդա
- 2-3 ձու
- 1 բաժակ ձեթ
- [Ընտրովի] դարչին ըստ ցանկության
- [Ընտրովի] ընկույզ ըստ ցանկության
- [Ընտրովի] 1 բաժակ կտրտած արքայախնձոր
- [Ընտրովի] նարնջի կեղևի քերուկ
- [Ընտրովի] կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Ջեռոցը միացնել և տաքացնել մինչ 180 աստիճան ցելսիուս:
- Չոր բաղադրամասերը և գազարի քերուկն միասին լավ խառնել:
- Ձուն և շախարավազն առանձին խառնել, հետո ավելացնել ձեթը և լավ խառնել:
- Խոնավ բաղադրամասերն ավելացնել չոր բաղադրամասերին և խառնել մինչ ամբողջ նյութը խոնավանա:
- Ջեռոցի քառակուսի ամանի տակ կարագ քսել, ապա խմորն ամբողջովին դատարկել մեջը:
- Ցանկության դեպքում, խմորը երեսը կարելի է զարդարել մի քիչ վարսակի փաթիլով կամ ջարդած ընկույզով:
- Ջեռոցում թխել 45 րոպե կամ մինչ կեքսի մեջտեղում մտցրած փայտիկը մաքուր դուրս գա: