Եփութուխ:Ցորենի սև ալյուր
(Վերահղված է Եփութուխ:Ցորենի ամբողջական ալյուրից)

Ցորենի սև ալյուր կամ ցորենի ամբողջական ալյուր կամ ցածր կարգի ալյուրը ցորենի ալյուր է, որը պատրաստվում է ցորենի հատիկի ամբողջությունից։ Այն պարունակում է հատիկի էնդոսպերմը, թեփը և ծիլը։
Յուղայնություն[խմբագրել]
Քանի որ ծիլը բարձր յուղայնություն ունի, ցորենի սև ալյուրը ավելի շուտ է հոտում քան սպիտակ ալյուրը։ Այն սառնարանում պահելը կդանդաղեցնի այդ ընթացքը։
Կառուցվածք[խմբագրել]
Ցորենի սև ալյուրով թխվածքները ավելի մուգ և խտացած են քան սպիտակ ալյուրով թխվածքները։ Սրա պատճառն այն է, որ թեփի մասնիկները կոտրում են սնձանի հյուսվածքները՝ նվազեցնելով նրանց առաձգականությունը։
Համ[խմբագրել]
Ցորենի սև ալյուրը ուժեղ համ ունի, որը կարող է խիստ փոխել այն ուտեստի համը, որի մեջ օգտագործվել է։