Jump to content

Ինչպես ներկել Զատկվա ձվերը/Հնացած փողկապներով

Վիքիգրքեր-ից
1․ Եթե ունեք հին կամ մաշված փողկապներ, որոնցից ուզում եք ազատվել, ապա գրեթե ամենալավ ճանապարհը նրանց զատկվա ձվեր նախշելու համար օգտագործելն է։
2․ Փողկապները փաթաթել հում հավկիթների շուրջ և ցանկացած չափի կտրել, այնպես որ հավկթի մակերեսը ամբոջովին ծածկվի փողկապով։
3․ Փողկապն ամուր ամրեցնել հավկթե շուրջ օգտվելով թելերից։
4․ Փաթաթած հում հավկիթները դնել կաթսայի մեջ, նրանց վրա լցնել սառը ջուր, ապա դնել օջախի վրա և եփել։
5․ Եփելուց հետո բացելով ձվերի շուրջ փաթաթված փողկապները կստանաք փողկապի նախշերը կրկնօրինակող՝ հիանալի նախշերով ձվեր։
6․ Ձվերը ցանկության դեպքում կարելի է փայլեցնել բուսական ձեթով և շարել պասկայի շուրջ։