Jump to content

Ինչպես ներկել Զատկվա ձվերը/Կրեպ թղթով

Վիքիգրքեր-ից
1․ Կրեպ թղթերը կամ ծամված թղթերը գույնզգույն թղթեր են, որոնք սովորաբար վաճառվում են գրախանութներում։ Ձեռք բերել ցանկացած գույներով կրեպ թղթեր։
2․ Ավելի մուգ գուներից մի քանիսից մանր թղթի կտորներ կտրել։
3․ Կտրած թղթի կտորներն ավելի բաց գույնի թղթով փաթաթել հում հավկթի շուրջ։ Դրսի թուղթը տեղում ամրացնել շուրջը թելեր փաթաթելով։
4․ Փաթաթած հում հավկիթները դնել կաթսայի մեջ, նրանց վրա լցնել սառը ջուր, ապա դնել օջախի վրա և եփել։
5․ Եփելուց հետո բացելով ձվերի շուրջ փաթաթված թղթերը կստանաք շատ հետաքրքիր գույնզգույն նախշերով ձվեր
6․ Ձվերը ցանկության դեպքում կարելի է փայլեցնել բուսական ձեթով և շարել պասկայի շուրջ։