Ինչպես ներկել Զատկվա ձվերը/Հավկթի կպցուցիչներով

Վիքիգրքեր-ից
Անցնել դեպի նավարկություն, որոնել
1․ Ձվերի զարդարելու ժամանակակից ձևերից են ձվերի համար նախատեսված, տաքությամբ աշխատող կպցուցիչները, որոնք վաճառվում են խանութներում։ Նախ ձեռք բերել կպցուցիչներ։ Հաւկիթի զարդարման կպցուցիչներ.JPG
2․ Կպցուցիչներ կտրել սպիտակ գծերով, որպեսզի ստացվեն առանձին հավկիթների համար առանձին կլոր կպցուցիչներ։
3․ Հավկիթները նախապես եփել, և թողնել որ սառեն և սենյակի ջերմաստիճանի հասնեն։ Հաւկիթի խաշել.JPG
4․ Կաթսայում դատարկ ջուր եռացնել։ Ամեն մի եփած հավկթի շուրջը պատել մեկ կպցուցիչով, այն դնել մեկ գդալի մեջ, և գդալը կամաց իջեցնել կաթսայի եռացող ջրի մեջ։ Ջրից դիպչելով կպցուցիչն անմիջապես հավաքվում է և ձվի տեսքն ստանում և նրա շուրջ ամրանում։ Մեկ-երկու վայրկյանից կարելի է զարդարված ձուն հանել եռացող ջրից։
5․ Զարդարված ձվերը մի քիչ սառելուց հետո պատրաստ են։ Զատկի հաւկիթներ.JPG