Եփութուխ:Սահլեբ
Արտաքին տեսք
Սալեբը կամ սահլեբը խոլորձազգիների խոլորձ ցեղի բույսերի չորացած պալարների աղալուց պատրաստվող փոշի կամ ալյուր է, որն օգտագործվում է Միջին Արևելքի և արևելյան Եվրոպայի խոհանոցներից շատերում: Հունաստանում, Մակեդոնիայում, և Թուրքիայում, ինչպես նաև հյուսիս աֆրիկյան երկրներում նրանից ըմպելիք են պատրաստում, իսկ Իրանում օգտագործվում է ավանդական պաղպաղակի պատրաստման մեջ:
Այդ խոլորձների պալարները պարունակում են սննդային և օսլայական պոլիսախարիդներ, որոնք կոչվում են գլուկոմաննան:
Սալեբ բառն արաբերեն ثَعْلَب (սալաբ) բառից է, որը տվյալ խոլորձի անունն է արաբերենով, և բառացիորեն նշանակում է «աղվեսի ամորձիներ»:
-
Խոլորձներ, որոնց պալարից է պատրաստվում սալեբը
-
Խոլորձը մոտիկից
-
Խոլորձի պալարներ
-
Խոլորձի պալարները վաճառքում
-
Սալեբի տաք ընպելիք
-
Սալեբի այլ ընպելիք
-
Պաղպաղակ ավանդական պաղպաղակ
-
«Սահլաբի վաճառականը Կահիրեում», Լյուդվիգ Դոյչ, 1886