Jump to content

Եփութուխ:Սահլեբ

Վիքիգրքեր-ից
(Վերահղված է Եփութուխ:Սալեբից)
Աղացած սահլեբը

Սալեբը կամ սահլեբը խոլորձազգիների խոլորձ ցեղի բույսերի չորացած պալարների աղալուց պատրաստվող փոշի կամ ալյուր է, որն օգտագործվում է Միջին Արևելքի և արևելյան Եվրոպայի խոհանոցներից շատերում: Հունաստանում, Մակեդոնիայում, և Թուրքիայում, ինչպես նաև հյուսիս աֆրիկյան երկրներում նրանից ըմպելիք են պատրաստում, իսկ Իրանում օգտագործվում է ավանդական պաղպաղակի պատրաստման մեջ:

Այդ խոլորձների պալարները պարունակում են սննդային և օսլայական պոլիսախարիդներ, որոնք կոչվում են գլուկոմաննան:

Սալեբ բառն արաբերեն ثَعْلَب (սալաբ) բառից է, որը տվյալ խոլորձի անունն է արաբերենով, և բառացիորեն նշանակում է «աղվեսի ամորձիներ»: