Եփութուխ:Ռուլետ
Արտաքին տեսք
Ռուլետ | |
---|---|
Կատեգորիա՝ | Աղանդերներ |
Ժամ՝ | 1 ժամ |
Դժվարություն՝ |
Ռուլետը թեյի կամ սուրճի հետ վայելելու համար թխվածք է։
Բաղադրություն
[խմբագրել]Խմորի համար
- 4 բաժակ սպիտակ ալյուր
- 1 բաժակ ձեթ
- 1 բաժակ սպիտակ շաքարավազ
- 1 բաժակ մածուն
- 2 հատ հավկիթ
- 1 թգ վանիլ
- 1 թգ թխման փոշի
Խորիզի կամ միջուկի համար
Մակերեսի քսուք
- 1 հավկիթ, խփած
- 1/2 թգ ջարդած զաֆրան հալեցրած կես սրճի բաժակ տաք ջրում
- 3-4 ճգ մածուն
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Խմորի բաղադրիչները առանձին խառնել մեծ թասում և ձեռքով լավ հունցել, որպեսզի հացի խմորի պես համասեռ լինի։
- Խորիզի բաղադրիչները առանձին խառնել մեծ թասում։
- Խմորը հինգ կամ վեց հավասար մասի բաժանել, և գրտնակով երկարությամբ լավ բացել, մինչ հաստությունը մոտավորապես երկու լավաշի չափ լինի։ Երկարությունն ըստ թխման սկուտեղի (անոթի) երկարության պետք է լինի։
- Խորիզը ևս հինգ կամ վեց մասի բաժանել (ըստ խմորի մասերի քանակի)։
- Ամեն խորիզի մաս բարակ շերտով լցնել մեկ խմորի մասի վրա և հարթեցնել։ Խմորի բոլոր մակերեսը կարելի է ծածկել։
- Խմորի երկարության մեկ ծայրից սկսելով, կամաց-կամաց գլանել և փաթաթել, մինչև մեկ գլան ստացվի՝ խորիզը ներսում փաթաթված։ Կրկնել բոլոր խմորաբաժինների հետ։
- Ջեռոցը նախապատրաստել՝ մինչ 400 աստիճան սանտիգրադ տաքացնելով։
- Երեսի քսուքի բաղադրիչները լավ իրար հետ խառնել և վրձնի օգնությամբ քսել ռուլետների վրա։
- Սկուտեղը կամ անոթը ձեթով պատել, ռուլետները շարել մեջը և դնել ջեռոց, և 400 աստիճան սանտիգրադով թխել։ Պետք է երբեմն ստուգել և տեղը փոխել։ Թխել 15-20 րոպե կամ մինչև երեսը կարմրի։