Եփութուխ:Լիթե թթու
Արտաքին տեսք
Լիթե թթու | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական խոհանոց |
Դժվարություն՝ |
Լիթե թթուն պարսկական խոհանոցում օգտագործվող ամբուկից և այլ մանրացած բանջարեղեններից պատրաստված թթու է, որը որպես խորտիկ է օգտագործվում։
Բաղադրություն
[խմբագրել]- 2 փունջ նեխուր (քարավուզ)
- 3 հատ ծաղկակաղամբ
- 6 հատ սմբուկ
- 5 հատ գազար
- 6 հատ վարունգ
- Քացախ (սպիտակով ավելի թույլ է լինում)
- Սխտոր
- Կանաչ պղպեղ
- Դեղին կոճ
- Պարսկական հերակլախոտ (գոլփար)
- Կանաչի (մաղադանոս, համեմ, դաղձ կամ նանա, ռեհան և թարխուն)
- Աղ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]Բոլորը լվանալ և մանրացնել։ Քացախը եռացնել, աղ և համեմունքները խառնել քացախին։ Երբ մի քիչ սառչի և գոլ լինի, լցնել մանրացրած բանջարեղենների և կանաչիների վրա, ապա խառնուրդը տեղափոխել պահպանման համար նախատեսած՝ պինդ բերանով ամանի մեջ և փակել բերանը։ Մեկ շաբաթից մինչև 10 օր զով տեղում պահպանելուց հետո պատրաստ է թթուն։