Jump to content

Վիքիգրքեր:Ադմինիստրատոր դառնալու դիմումներ/Chaojoker/2

Վիքիգրքեր-ից
Ընդհանուր Chaojoker (քննարկումներդրումմատյաններարգելափակել)
Խմբագրումների քանակը 1 764
Առաջին խմբագրման օրը Հունվարի 30, 2009
Քվեարկության ժամկետները Հոկտեմբերի 6, 2015 - Հոկտեմբերի 13, 2015

Ես առաջարկում եմ Չաոջոկերի թեկնածությունը: ՀՎԳ-ն չունի ադմին և ամենահավանական թեկնածուն նա է, նա նաև ունի ադմինական փորձ, թե ՀՎԳ-ում թե այլ նախագծերում:


Հարցեր թեկնածուին

Կողմ (Support)

  1. --Vadgt (քննարկում) 01:24, 6 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դեմ (Oppose)

  1. Մասնակիցն այդպես էլ չտվեց իր համաձայնությունը։ Մարդուն իր կամքին հակառակ ադմին չեն դարձնում։ --23artashes (քննարկում) 10:43, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
ճիշտ է, քննարկումը ավարտված է, բայց ինչից ենթադրեցիք որ չի տվել համաձայնությունը: --Vadgt (քննարկում) 07:14, 14 Հոկտեմբերի 2015
Այստեղից։ Ձեր հարցմանը ոչ մի պատասխան չի եղել, հետևաբար համաձայնություն չի տվել։ Եթե տվել է, բարի եղեք ներկայացնել հղումը։ --23artashes (քննարկում) 09:26, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
նախ ՀՎ-ում քանի ադմին է որ չի պատասխանել նմանտիպ հաղորդագրությանը, բայց դարձել է: Երկրորդ, հնարավոր է չի տեսել, ձեզ ասե՞լ է որ չի ցանկանում դառնալ ադմին: Երրորդ, դուք ինչից եք վստահ որ համաձայն չի ադմինությանը: Լռությունը ինքնիմ համաձայնության նշան է, եթե համաձայն չի կարող էր չէ ասել «չեմ ցանկանում»: Չորրորդ, ինձ թվում է դուք այլ պատճառ չունեք, այդ պատճառից բացի, դեմ քվեարկելու համար: Հինգերորդ, Հենց ՀՎ-ում այդպիսի դեպք չի եղել որ եթե չի ցանկանում լռում է: Ակնկալում եմ բոլոր կետերին պատասխան: --Vadgt (քննարկում) 11:27, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Պատասխանեմ։ Նախ` ՀՎ-ում նույնիսկ եթե եղել են նման դեպքեր, դա ոչ կապ չունի այստեղի քվեարկության հետ։ Եթե առաջնորդվենք ՀՎ-ի կանոններով, ապա 7 կողմ պետք է ակնկալենք, 1 ամիս քվեարկություն և այլն։ ՀՎ-ն դնենք մի կողմ։ Երկրորդ` ինձ ոչինչ չի ասել, բայց քվեարկության կանոններում հստակ գրված է. «Առաջարկված անձը պետք է տա նրա համաձայնությունը ադմինիստրատոր դառնալու նպատակով, մինչը քվեարկության պրոցեսի սկսվելը: Իմաստ չկա տալ իրավունքներ այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում ստանալ այդ իրավունքները» («պետք» է բառը հատուկ թավ է տրված)։ Այնպես որ այս քվեարկությունն ի սկզբանե է անվավեր, քանի որ նա համաձայնություն չի տվել։ Երրորդ` այս պարագայում «Լռությունը համաձայնության նշան» չէ, քանի որ, նշեցի, կանոնը հստակ պահանջում է համաձայնություն։ Եվ չորրորդ` ես առհասարակ կարող էի ոչ մի մեկնաբանություն չանել իմ «դեմ»-ին, քանի որ նույն կանոնում գրված է. «Ձեր ձայնը կարող է միայն լինել կամ Այո, կամ Ոչ և ցանկության դեպքում կարող եք տալ որոշ հիմնավորումներ» (այսինքն` մեկնաբանելը ըստ ցանկության է)։ Խնդրում եմ հետ կանչել այս անվավեր քվեարկության հայտը Մետայից։ --23artashes (քննարկում) 11:58, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
դուք չպատասխանեցիք իմ հարցադրման հետևյալ կետին՝ Երկրորդ, հնարավոր է չի տեսել, ձեզ ասե՞լ է որ չի ցանկանում դառնալ ադմին: Մինչև նա իր համաձայնությունը չտա դուք չեք կարող ասել համաձայնություն տվել է թե ոչ: Ստյուարդները թող ասեն իրենք ամենից ճիշտը կասեն: Կոնկրետ կանոնակարգի դեպքում կարելի է ասել որ կարող է լինել անձնական հակակրանք մյուս անձի հանդեպ: Այսինքն այս կանոնակարգն էլ սխալ է: --Vadgt (քննարկում) 12:17, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես այդ հարցին պատասխանել եմ, մի քիչ ուշադիր կարդացեք։ Կանոնակարգը խնդրում եմ չպիտակավորել. ինչ ունենք, դրանով պիտի առաջնորդվենք։ Բարի լինեիք մինչև քվեարկություն բացելը կարդալ, ծանոթանալ, ստանալ Chaojoker-ի համաձայնությունը, նոր բացել։ Այսպես դուք խախտել եք գործող կանոնակարգը, և ես պահանջում եմ, որ Մետայում փոխեք ձեր հայտը և ներկայացնեք ինչպես որ կա։ Այսինքն` 1 կողմ, 1 դեմ, և որ քվեարկությունը տեղի է ունեցել խախտումով` առանց մասնակցի համաձայնության, ինչպես պահանջում է գործող կանոնակարգը, և, այո, այդ դեպքում ստյուարդները թող որոշեն։ Բայց ամեն ինչ ճիշտ պետք է ներկայացվի։ --23artashes (քննարկում) 12:23, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
հենց ձեր «հաստատված և ճիշտ» կանոնակարգով ՀՎ-ում կայանում է խախտումներով ընտրություն՝ սա, խախտումներով քանի որ մասնակցին չեն հարցրել նախապես ցանկանում է թե ոչ, նաև եթե ճիշտ եք ինչո՞ւ եք ուզում որ մեթայից հետ կանչեմ: --Vadgt (քննարկում) 12:47, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Կրկին ՎՊ-ն օրինակ բերեցիք, որը բացարձակ կապ չունի սրա հետ։ Բայց կպատասխանեմ։ Ի՞նչ նախապես հարցնելու մասին է խոսքը, եթե մասնակիցն ինքն է իրեն առաջադրել։ Այսինքն` ինքն իրեն պիտի քննարկման էջում հարցներ, հետո համաձայնություն տար, հա՞։ Մի դրեք ձեզ ծիծաղելի դրության մեջ։
Մեթայից հետ մի կանչեք, Մեթայում ճի՛շտը գրեք, ոչ թե սխալ տեղեկություններ։ --23artashes (քննարկում) 13:01, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
ծիծաղելի դրության մեջ դուք եք հայտնվում քանի որ խոսքը վերաբերվում էր 2014 թվականի ընտրության մասին: Այսպիսի բանից հետո ինչ «ճշտի» մասին է խոսքը: --Vadgt (քննարկում) 13:05, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ուշադիր չէի, բայց դրա պատասխանն էլ կա։ Մեջբերում. «Եթե Դուք առաջարկում եք ինչ-որ մեկին դարձնել ադմինիստրատոր, ապա ավելացրեք նրա կեղծանունը ստորև՝ համապատասխան բաժնում։ Առաջարկված մասնակիցը պետք է տա ադմինիստրատորական պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը մինչև քվեարկության սկիզբը կամ քվեարկության բացման կամ դրան հաջորդող 1-2 օրերի ընթացքում»։ 1-2 օրվա ընթացքում համաձայնություն չի եղել, փոխարենը եղել է հրաժարում։ Ո՞րն է խախտումը։ Ոչ Մեթա են դիմել, ոչ էլ քվեարկությունն է շարունակվել։ Այս երկու քվեարկությունների միջև բացարձակ ոչ մի կապ չկա։ --23artashes (քննարկում) 13:14, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դուք հերթական անգամ սնուկերի լեզվով ասած կատարեցիք կիքս: Քանի որ այդ քվեարկության սկզբում, հուլիսի 17-ին դեռևս գործում էր հետևյալ օրենքը՝ «Առաջարկված մասնակիցը պետք է տա ադմինիստրատորական պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը մինչև քվեարկության սկիզբը։»[1]: Իսկ համաձայնության հարցը եղել է «15:49, 17 Հուլիսի 2014‎» [2]: Իսկ քվեարկությունը սկսվել է «13:25, 17 Հուլիսի 2014» [3]: Իսկ հրաժարումը կատարվածի հետ ընդհանրպես կապ չունի: --Vadgt (քննարկում) 13:31, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ես այդքան ազատ ժամանակ չունեմ խմբագրումների պատմությունները քրքրելու և պարզելու, թե որը որից հետո է եղել, քանի որ, կրկնում եմ, Դավիթի քվեարկությունը ոչ մի կապ չունի այստեղի քվեարկության հետ և խնդրում եմ այստեղ Վիքիպեդիայից օրինակներ այլևս չբերել։ Կրկնում եմ, այս քվեարկությունը կատարվել է գործող կանոնակարգի խախտումով և օրինական չէ։ Ուղղեք ձեր հայտը Մեթայում։ --23artashes (քննարկում) 13:46, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Դուք լինելով ադմին այդ քվեարկության ժամանակ ուշադրություն չդարձրեցիք այդ խախտմանը, ինչ պատահեց որ այս դեպքին այն էլ՝ ոչ ձեր տնային նախագծում ուշադրություն դարձրեցիք, թե ձեզ պետք էր այստեղ ուշադրություն դարձնել այստեղ եք դարձրել: Սկսեք հայերեն Վիքիպեդիայի խախտումներին արձագանքել, ոչ թե պատճառ ման գալ նախագծին միակ ադմինից զրկելու համար: Իդեպ եթե առաջին և թերևս միակ կանոնակարգը վերձված է հենց ՀՎ-ից: «խնդրում եմ այստեղ Վիքիպեդիայից օրինակներ այլևս չբերել», եթե նա դառնար ադմին, այդ դեպքում ինչ պետք է ասեիք: Իսկ մեթայի հայտի պահով դուք էլ կարող եք գրել: Հաջողություն: --Vadgt (քննարկում) 14:41, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ձեռնպահ (Abstain)