Jump to content

Մասնակցի քննարկում:Chaojoker

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիգրքեր-ից
Latest comment: 2 տարի առաջ by Chaojoker in topic Armenian-Iranian

Hello, I am unable to read/translate this language. Would you be able to provide English summaries as to why the pages that you tagged two months ago should be deleted? Sorry it took so long to get to them. Ajraddatz (քննարկում) 17:57, 26 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Այո գրքերը ազատ բովանդակություն ունեն:Խնդրում եմ օգենք ինձ գիրքը շուտ ավարտել:Շատ շնորհակալ կլինեմ ձեզ:

Քիմիայի Շտեմարանից է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 17:50, 6 Հուլիսի 2013‎

Ողջույն, Nane, և շնորհակալություն պատասխանի համար։ Արդյո՞ք այս գիրքը նկատի ունե՞ք, Լ․ Սահակյանի, Ա․ Խաչատրայանի և այլոց հեղինակությամբ։ Եթե այդպես է, արդյո՞ք գրքի որևէ մասում մասնավորապես նշված է, որ այն հանրային սեփականության է պատկանում, կամ հեղինակները հրաժարվում են իրենց հեղինակային իրավունքներից։ Եթե այո, ապա կարելի է գրքի բովանդակությունն տեղադրել Վիքիդարանում՝ նշելով աղբյուրը, իսկ եթե ոչ, ապա քանի որ գիրքը հրատարակվել է 2001 թվականին, նշանակում է որ ավտոմատ իր բովանդակությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքներով, և իր բովանդակությունը չի կարելի կրկնօրինակել Վիքի նախագծերում, որոնք միայն թույլ են տալիս ազատ բովանդակության տեղադրումը։ Խնդրում եմ ստուգեք, որպեսզի հեղինակային իրավունքներով պաշտպանված գործը սխալմամբ չտեղադրենք։ Շնորհակալություն, Chaojoker (քննարկում) 16:02, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Խնդրում եմ ինձ ասեք կա արդյոք քիմիայի որևէ շտեմարան որտեղ գրված լինի պաշտպանված է հեղինակի կողմից:ԵՎ խնդրում եմ տալ այդ գրքի անվանումը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 16:09, 9 Հուլիսի 2013‎‎

Հայաստանում և աշխարհի երկրների մեծ մասում հրատարակվող գրքերը ի լռելյան հրատարակությունից ի վեր պաշտպանվում են հեղինակային իրավունքներով մինչ հեղինակի մահից 70 տարի անց․ դա նշանակում է, որ եթե որևէ բան նշված չէ հեղինակային իրավունքների մասին, ապա այն պաշտպանվում է հեղինակային իրավունքներով։ Եթե որևէ հեղինակ ցանկացնում է իր գործը հանրային սեփականության հանձնել, կամ հրաժարվել հեղինակային իրավունքներից, ապա այն նշում է գործում կամ որևէ այլ տեղ (քանի որ դա լռելյայն տարբերակը չէ)։ Այդ մասին հավելյալը անգլերենով բացատրվել է այստեղ։ Այս պատճառով էլ, եթե գրքում հեղինակային իրավունքների մասին բան նշված չէ, նշանակում է որ այն ի լռելյայն պաշտպանվում է հեղինակային իրավունքներով։ Chaojoker (քննարկում) 16:20, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Այսինքն ես պետք է իմ բոլոր գրածները մաքրեմ այո:Այդպես ես հասկացա:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 16:31, 9 Հուլիսի 2013

Ցավոք, դրանով հանդերձ որ գիտեմ շատ աշխատանք եք տարել ու գրքի բովանդակությունից մեծ մաս ավելացրել այստեղ, ոչ ազատ բովանդակությունը թույլ չի տրվում Վիքիմեդիա նախագծերում և պետք է հեռացվի -- դա սովորաբար արվում է էջերում {{ջնջել}} կաղապարը տեղադրելով, որի հետևանքով էլ որևէ ադմին կամ գլոբալ ստյուարտ էջը կջնջի։ Սակայն ազատ բովանդակությունը միշտ էլ ողջունելի է, այսինքն կարող եք տեղադրել ձեր կողմից հեղինակած ուղեցույցներ և ուսումնային գրքեր, և դրանց հարցում ուրախ կլինեմ օգնել։ Եվ հուսով եմ սա ձեզ չի վհատեցնի այլ, ազատ բովանդակություն (օր․՝ ձեր հեղինակած ուսումնային ձեռնարկներ) տեղադրելուց և համագործակցությունից։ Հարգանքով, Chaojoker (քննարկում) 16:49, 9 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Կա արդյոք ինչ-որ հոդված,որը պետք է ջնջել:Խնդրում եմ տալ ինձ հետևյալ պատասխանը:Ինչու՞ մեր հայրենակիցները չպետք է օգտվեն հայկական վիքիգրքերից:Առանձ դա էլ մեր հայկական վիքիպեդիա համեմատած մեր հարևան վիքիպեդիաների հետ հոդվածներով շատ աղքատ է:Ես էլ ցանկանում եմ զարգացնել վիքիգրքերը:Արդյո՞ք արժի ջնջել այն հոդվածները,որոնք կքչացնեն հոդվածների թիվը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 16:47, 10 Հուլիսի 2013‎‎‎

Դժվարանում եմ իմ ասածների ու ձեր ասածների մեջ տեսնել տրամաբանական կապը։ Որտեղի՞ց եզրակացրիք, որ հայալեզուները չպետք է օգտվեն Վիքիգրքերից։ Վիքի նախագծերից պետք է ջնջվեն բոլոր այն հոդվածները, որոնք պատճենվել են ոչ-ազատ աղբյուրից։ Դա Վիքինախագծերի օրենքի մաս է կազմում, որն էլ հիմնված է միջազգային օրենքների և թույլատրագրերի վրա։ Ոչ-ազատ աղբյուրներից պատճենումները չեն համապատասխանում Վիքիմեդիա նախագծերի թույլատրագրին։ Այդքանը։ Ձեր ստեղծածը, այսինքն ձեր գրածը (ոչ թե պատճենածը) դուք իրավունք ունեք հրատարակել ցանկացած թույլատրագրի ներքո։ Ուրիշի գրածի նկատմամբ դուք այդ իրավունքը չունեք։ Այո, ցանկալի է ունենալ ավելի լավ և ավելի շատ հոդվածներ (Վիքիգրքերի պարագայում՝ ուղեցույցներ), և շատ ողջունելի է ձեր համագործակցության միտումները։ Բայց դա չի կարող օրենքը խախտելու հաշվին լինել։ Դա միայն կարող է բերել նրան, որ մի օր ընդհանուր հայերեն Վիքիգրքերը ջնջվի, ներառելով նաև այն հոդվածները, որոնք մասնակիցներն են գրել և ոչ թե պատճենել և ոչ մի օրենք չեն խախտում (ինչպես պատահեց օրինակ ֆրանսերեն Վիքիքաղվածքին)։ Հեղինակային իրավունքներով պատշպանված նյութը պատճենելով դուք վատնում եք ձեր ժամը և ռեսուրները, որոնք կարող էին օգտագործվել օրինակ ձեր կողմից օրիգինալ նյութ գրելու համար, որը շատ ավելի օգտակար կլիներ, քանի որ պատճենված նյութերը շուտ թե ուշ հեռացվելու են, հարգելով Վիքիմեդիայի օրենքները։ Chaojoker (քննարկում) 18:53, 10 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Խնդրում եմ ցույց տալ այն հոդվածը,որը պետք է ջնջել:Ես ուզում է ասել,որ ինչու պետք է ջնջվեն այդ էջերը,որոնք կզարգացնեն վիքիգրքերը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 11:15, 12 Հուլիսի 2013‎‎‎

Ջնջվելու են գրքերից պատճենված բովանդակություն պարունակող բոլոր հոդվածները, օրինակ Քիմիայի շտեմարան և Կենսաբանության խնդիրների ժողովածու 9-11 գրքերից պատճենումները, որովհետև խախտում է գրքի հեղինակային իրավունքները։ Ջնջվելիք հոդվածների մի քանի օրինակ են՝
Եվ դրան գումարած մի քանի հարյուր պատճենված բովանդակությամբ հոդված։ Գրքերից պատճենված բովանդակությունը Վիքիգրքերում ենթակա է ջնջման։ Վիքիգրքերը օրիգինալ ուղեցույցներ և դասընթացներ կազմելու նվիրված նախագիծ է, ոչ թե հրատարակված գրքերի պատճենման վայր։ Chaojoker (քննարկում) 20:45, 22 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Կարող եք ասել:Դուք էլ զարգացրեք:Ինչ եք իմ նվիրաբերած հոդվածները մաքրում:Ինչու թույլ չեք տալիս զարգացնել այն:Հանեք խնդրում եմ ջնջելու ենթակա հոդվածները:Որովհետև հեղինակները հաստատ չեն իմանա,որ իրենձ հոդվածները կան վիքիգրքերում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 11:19, 23 Հուլիսի 2013‎‎‎‎

Nane, «չեն իմանա ես օրենքը խախտել եմ» չի կարող պատճառաբանություն համարվել օրենքը խախտելու համար։ Խնդրում եմ դադարեցրեք պատճենված նյութեր ավելացնել և ջնջման կաղապարները հանել։ Եթե իրոք ցանկանում եք զարգացնել նախագիծը, դրա համար կան օրինական ձևեր, որոնց մասին վերը բացատրել եմ։ Chaojoker (քննարկում) 15:23, 23 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Դուք զարգացրեք հոդվածները,ջնջելու փոխարեն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 17:10, 23 Հուլիսի 2013‎‎‎‎‎

Nane, օրենքները խախտելը և ուրիշի իրավունքները ոտնահարելը ոչ «զարգացնել» է կոչվում, ոչ էլ «նվիրատվություն»։ Դուք այժմ շարունակելով «ջնջել» կաղապարները հեռացնելով վնասում եք նախագծին, և ոչ օգնում։ Այժմ անհաշվելի ժամեր պիտի վատնվի ջնջելու համար այդ էջերը և նախագիծը ուշքի բերելու, և կաղապարները հեռացնելով դուք վատնում եք թե՛ ձեր և թե՛ ուրիշների ժամը, ովքեր պարտավոր են օրինախախտ բովանդակության հեռացմամբ զբաղվել։ Նվիրատվությունը կատարվում է սեփական գրածից, ոչ թե ուրիշի գրածը առանց իր իրավունքի արտագրելով։ Chaojoker (քննարկում) 19:10, 23 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի Chaojoker:Ես ձեզ մոռացա ասեմ,որ այդ գրքերը,որոնք ես ներդնում են վիքիգրքեր,թույլատրել են հեղինակները:Ի դեպ իմ մորաքույրը և քեռին կենսաբանության և քիմիայի դասախոսներ են և նրանք գրքերի հեղինակներ են,որոնք թույլ տվեցին ներդրում կատարել:Դա թույլատրել է:Եթե այո,ապա խնդրում են ձեզ չխանգարել այն ներդնելուց,իսկ եթե ոչ ապա ես այլևս չեմ ներդնի:Շնորհակալություն հարգելի Chaojoker:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 18:49, 3 Օգոստոսի 2013‎‎‎‎‎‎

Nane, վստահ չեմ որ ճիշտ հասկացա ձեզ, քանի որ նախկինում ասել էիք, որ «հեղինակները հաստատ չեն իմանա,որ իրենձ հոդվածները կան վիքիգրքերում», իսկ այժմ նշում եք, որ ոչ միայն տեղադրելը թույլատրել են հեղինակները, այլ ձեր քեռին և մորաքույրն այդ գրքերի հեղինակներից են։ Մի քանի կետ կուզեի պարզաբանել՝
ա․ Վիքիգրքերը ազատ դասագրքեր կազմելու համար է նախատեսված, այսինքն հրատարակված գրքերը, նույնիսկ եթե հեղինակային իրավունքներով չեն պաշտպանվում, Վիքիգրքերում չեն տեղադրվում․ հրատարակված ազատ գրքերի տեղադրման համար կա մեկ այլ նախագիծ, որը կոչվում է Վիքիդարան (կարող եք հետևել հղումին)։
բ․ Վիքիդարանում հրատարակված իսկ առ այժմ ոչ-ազատ գրքի բովանդակություն տեղադրելու համար պետք է գրքի հեղինակները հայտնեն իրենց գրավոր թույլտվությունը, որ պատրաստ են գիրքը տեղադրել Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագրի ներքո։ Ըստ այդ թույլատրագրի, իրենք թույլ են տալիս գործի տարածման, փոփոխման, և նաև առևտրային առումով օգտագործման ցանկացած այլ ոքու կողմից՝ նշելով աղբյուրը։
գ․ Արդյո՞ք ձեր քեռին և մորաքույրը «Քիմիայի շտեմարան» և «Կենսաբանության խնդիրների ժողովածու» գրքերի հեղինակներից են։ Գրքերը Քրիեյթիվ Քոմոնս ՀՏ 3.0 թույլատրագրի ներքո տեղադրելու համար պետք է այդ գրքերի յուրաքանչյուր հեղինակ գրավոր ձևով հայտնի իր թույլատրությունը։ Եթե դասախոսներ են, ապա նախընտրելի է, որ թույլատրության հայտնման համար օգտագործեն իրենց ԵՊՀ էլեկտրոնային հասցեները։ Գրավոր թույլտվությունը պետք է ուղարկել Վիքիմեդիա հիմնադրամին։ Դրա համար կարող եք հետևել այս էջում բացատրության և օրինակին։
դ․ Մինչ թույլտվության ստանալը, խնդրում եմ գրքերի բովանդակությունը չտեղադրել Վիքիդարանում, որը ազատ գրքերի տեղադրման նախագիծն է, քանի որ հեռացման ենթակա կլինի։ Իսկ Վիքիգրքեր նախագիծը այլ հրատարակված գրքերի բովանդակության տեղադրման համար չէ։ Այստեղ կարող եք ինքներդ հեղինակել որևէ ուղեցույց կամ դասագիրք։
Շնորհակալություն ձեր համագործակցության համար, Chaojoker (քննարկում) 20:12, 3 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Խնդրում եմ խոսակցության ավելի հետևելի և ընթեռնելի դառնալու համար, նրան պատասխանեք *ձեր* քննարկման էջում։ Ես հետամուտ կլինեմ և ձեզ կպատսխանեմ հենց այնտեղ։ Նաև, խնդրում եմ չմոռանալ ստորագրել քննարկման էջերում ձեր մեկնաբանությունները՝ մեկնաբանության վերջում ավելացնելով չորս ալիքանշան՝ ~~~~։ Շնորհակալություն, Chaojoker (քննարկում) 20:12, 3 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի Chaojoker:Ես այդպես հասկացա,եթե հեղինակները թույլ են տալիս,որպեսզի իրենց գրքի հոդվածները ներդնեն վիքիգրքեր,ապա այդ հոդվածները դառնում են ազատ բովանդակությամբ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 09:50, 4 Օգոստոսի 2013‎‎‎‎‎‎

Nane, թույլտվությունը պիտի լինի գրավոր և ստորագրված և ուղարկվի Վիքիմեդիա հիմնադրամին, ինչպես վերևում մանրամասն բացատրել եմ։ Նախքան գրավոր թույլտվության ստանալը հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը Վիքի նախագծերում ենթակա են հեռացման, և խնդրում եմ դեռ այդ նյութերը չավելացնել մինչ գրավոր թույլտվության ստանալը։ Իմ նախկին գրառումը կարդալը հաստատ օգտակար կլիներ։ Chaojoker (քննարկում) 15:06, 4 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Այսինք հարգելի Chaojoker:Ձեզ թվում է,որ ես կարող եմ ձեզ խաբել:Ես այն ժամանակ չէ նշում,որի բարեկամները գրքերը հեղինակներ են այն պատճառով,որ չէի ցանկանում իրենձ խնդիրների մեջ կանգնեցնեի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Nane (քննարկում|ներդրումներ) 15:13, 4 Օգոստոսի 2013‎

Nane, ցանկացած գիրք, որի հեղինակները փորձում են նրան որևէ ազատ արտոնագրի ներքո տեղադրեն՝ Վիքի նախագծերում ավելացնելու համար պետք է անցնի նույն գրավոր թույլտվության գործընթացը և բացառություններ չկան։ Chaojoker (քննարկում) 15:17, 4 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Chaojoker:Սկսեցիք ինձ արդեն զայրացնել:Այսինքն ես ձեզ ասում եմ,որ ինձ թույլ են տալիս կենսաբանության և քիմիայի բնագավառին վերաբերվող գրքերը տեղադրել այստեղ:Իսկ դուք ինչ եք անում:Կարելի է հասկանալ:Եթե այսպես շարունակեցիք ես այլև գրքեր չեմ ներմուծի այստեղ,որոնք կզարգացնեն վիքիգրքերը,այլ ոչ թե կմնա նույն ձևով:

Nane, եթե վերևում գրած իմ մանրամասն պատասխանը կարդայիք, հիմա ձեզ պարզ կլիներ որ ես «ինչ եմ ասում»։ Եթե ուզում եք համագործակցել, կարդացեք այն, որը բացատրում է թե՛ գրքերի հեղինակների գրավոր թույլտվության ուղարկման մասին, և թե՛ նրա մասին, որ նույնիսկ ազատ գրքերի բովանդակությունը տեղադրվում է Վիքիդարանում և ոչ թե Վիքիգրքեր նախագծում։ Մինչ գրքերի բոլոր հեղինակների գրավոր թույլտվության ստանալը գրքերից պատճենված էջերն ենթակա են անհապաղ հեռացման։ Շարունակ փորձում եմ ձեզ բացատրել գործի օրինական ձևը որովհետև ցանկացաել եմ զերծ մնալ ձեզ արգելափակելուց։ Սակայն գրածներից անտեսելու և հեղինակային իրավունքների խախտման շարունակելու դեպքում ինձ ոչ իմ այլ ճանապարհ չեք թողնի։ Chaojoker (քննարկում) 15:35, 6 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Քանի,որ դուք այնքան էլ լավ չեք հասկանում ես ինչ եմ ասում:Ես ձեզ նորից եմ ասում իմ բարեկամները այդ առարկաների մասնագետներ են և մինչ վիքիգրքեր տեղադրելը Ես խորհրդակցել եմ նրանց հետ:Եվ նրանք ինձ ասել են տեղադրի գրքերը վիքիգրքեր մինչ հեղինակները կլինեն Հայաստանում են մենք կուղարկենք այն:Հիմա հասկացաք,եթե իրենք թույլ տված չլինեին,ապա ես չէի ներմուծի:

Հարգելի Chaojoker:Ես ձեզ մանրամասն բացատրեմ հետևյալը:Կային քիմիայում այնպիսի գրքեր,որոնց հեղինակները հայեր չեն և հետևաբար ոչ իմ հարազատը և դուք մաքրելով այն ես այլևս այնտեղ այդ գիրքը չեմ տեղադրի:Հիմա այն գրքերը,որոնք ես պետք է տեղադրեմ վիքիգրքեր,այն իմ հարազատների հեղինակային գրքերն են:Եվ ես ձեզ ասում եմ,որ դուք անպայման կստանաք այդ թույլտվությունը:Այն այժմ չկա,որովհետև հեղինակներից մի քանիսը Հայաստանում չէ,և իմ հարազատները,առանց այդ մարդկանց չեն կարող ուղարկել:Հիմա ամեն ինչ հասկանալի է:

Հարգելի Chaojoker:Բայց վիքիդարանը գրականության գրքերի համար չէ:Ինչպե՞ս ես կարող այն տեղադրել:

Շնորհակալություն Chaojoker:Թույլտվությունը ստանալու ժամանակ,ես անպայման ձեզ կհաղորդեմ:Մինչ այդ ես ոչինչ չեմ կատարի:Խնդրում եմ ինձ կներեք ձեզ անհագստության համար:

Namespaces

[խմբագրել]

Hello there. Could you please answer the question at https://bugzilla.wikimedia.org/show_bug.cgi?id=53162? Thanks, This, that and the other (քննարկում) 07:17, 11 Սեպտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Your temporary access has expired

[խմբագրել]
Hello, the temporary access you requested on this wiki has expired. Just to let you know that If you want it back, feel free to make a local announcement and open a new request on stewards' permission request page on Meta-Wiki later. Moreover, if you think the community is big enough to elect a permanent administrator, you can place a local request here for a permanent adminship, so stewards can grant you the permanent access. Please ask me or any other steward if you have any questions. Thank you! MF-Warburg (քննարկում) 15:40, 2 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Մեր Վիքին

[խմբագրել]

Chaojoker, ես այս գրիքի մասին գրել էի վիքիի խորհրդարանում: Եվ պետք չէ առանց առանց քննարկման ջնջման ներկայացնել կամ ջնջել: Կարծում եմ կարծիք կարտահայտեք վիքիի խորհրդարանում: --Vadgt (քննարկում) 19:47, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն Vadgt, ես այդ մասին բան չէի տեսել Վիքիգրքերի խորհրդարանում։ Հուսով եմ, որ Վիքիգրքերին վերաբերող խնդիրները կքննարկենք Վիքիգրքերի խորհրդարանում, կամ այս էջի պարագայում, կարծում եմ հենց էջի քննարկումը հարմար է (ինչպես նկատեցի, այնտեղ արդեն քննարկում եք սկսել։ Բարի խմբագրումներ, Chaojoker (քննարկում) 20:51, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Խնդրանք

[խմբագրել]

Ողջույն հարգելի Chaojoker.Ինչպե՞ս եք:Ես ցանկանում եմ քիմիայի և կենսաբանության վերաբերյալ ներդրումներ կատարել,բայց այնպես,որ ինչ-որ գրքից չլինի և դրանք ազատ բովանդակություն ունեն:--Narek 16 (քննարկում) 13:53, 2 Փետրվարի 2014 (UTC)

Խնդրանք

[խմբագրել]

Ողջույն հարգելի Chaojoker.Ինչպե՞ս եք:Ես ցանկանում եմ քիմիայի և կենսաբանության վերաբերյալ ներդրումներ կատարել,բայց այնպես,որ ինչ-որ գրքից չլինի և դրանք ազատ բովանդակություն ունեն:--Narek 16 (քննարկում) 14:08, 14 Փետրվարի 2014 (UTC)

Սիրելի Narek 16, ուրախ եմ դա լսել և ձեզ մաղթում եմ բարի երթ այդ ճամբին։ Եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել՝ խնդրեմ տեղյակ պահեք։ Chaojoker (քննարկում) 06:34, 2 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

راهنمایی

[խմբագրել]

سلام. شما یکی از کاربرهای فعال این ویکی هستید. کتاب های جالبی تو این ویکی درست کردید. میشه به من بگید این صفحه درباره چیه؟ یه نوع بازیه؟--Doostdar (քննարկում) 19:11, 20 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

سلام دوستدار عزیز، ممنون از لطفتون. این صفحه همون طور که حدس زدین راجع به یه بازیه، که به انگلیسی بهش میگن
Cat's Cradle. Chaojoker (քննարկում) 06:39, 2 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
ممنون از توضیحات.--Doostdar (քննարկում) 18:00, 10 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Ադմինի թեկնածություն

[խմբագրել]

Ողջույն Chaojoker, ես Ձեզ ներկայացրել եմ ադմինի թեկնածու: Առաջարկին կողմ ե՞ք թե դեմ: --Vadgt (քննարկում) 01:29, 6 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

کتاب آشپزی

[խմբագրել]

سلام جناب چائوجوکر. تو ویکی‌کتاب فارسی صفحات زیادی مربوط به کتاب آشپزی هستند. آیا ویکی‌کتاب ارمنی هم صفحات آشپزی زیادی داره؟ نظرتون درباره جدا کردن بخش آشپزی از ویکی‌کتاب چیه؟ --Doostdar (քննարկում) 17:00, 16 Փետրվարի 2016 (UTC)

Ողջույն

[խմբագրել]

Ողջույն Chaojoker, եթե դուք կողմ եք 6AND5-ի արգելափակումը հանելուն, կարող եք միանալ այս ստորագրահավաքին: --Vadgt (քննարկում) 15:52, 29 Փետրվարի 2016 (UTC)


Armenian-Iranian

[խմբագրել]

Hi Many years ago you uploads Iranian Armenian authors pictures in Commons. I want to know do you access to that book now and also in that book have published those writers biography. I am active participants in Armenian subjects in Farsi Wikipedia and I want to create articles for each of them

this is my user page Luckie Luke (քննարկում) 23:33, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Dear Luckie Luke, it is great to see that you're taking on these articles. I do have the book, but don't have much time at the moment to scan it. Perhaps if there's anyone else who'd like to do, or we can come back to it in a while. Thank you, Chaojoker (քննարկում) 11:18, 24 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել