Մասնակցի քննարկում:Ժողովրդավարական ցանց
Ավելացնել քննարկումԱրտաքին տեսք
Latest comment: 11 տարի առաջ by Chaojoker
Ողջույն, Ժողովրդավարական ցանց, և բարի գալուստ Վիքիգրքեր։ Վիքիգրքերը ուսուցողական ոլորտի գրքեր և ուղեցույցներ ստեղծելու համար նախագիծ է, օրինակ լեզու, հանրահաշիվ սովորելու կամ բաղադրատոմսեր տեղադրելու և այլն։ Վիքիգրքերը (և այլ Վիքիմեդիա նախագծերը) քաղաքական կամ այլ սուբյիկտիվ տեսակետ փոխանցելու կամ քննարկելու հարթակներ չեն։ Եթե ցանկանաք, կարող եք Մեդիավիքի հարթակը տեղադրել այլ կայքում և օգտվել դրանից, բայց Վիքիգրքերում քաղաքական տեսակետ պարունակող նյութերը ենթակա կլինեն ջնջման։ Շնորհակալություն ձեր համագործակցության համար, Chaojoker (քննարկում) 16:34, 21 Հունիսի 2013 (UTC)
- Ողջույն, Chaojoker, հասկանալի է: Ցավոք ուրիշ վիքի չգտնելով որոշեցի այստեղ փորձել: Ես իհարկե կջնջեմ (մի քանի օր ինձ ժամանակ տվեք տվյալները պատճենելու) բոլոր այն էջերը որոնք մասնակիցների կողմից կհամարվեն քաղաքական: Խոսքը երևի նախևառաջ պետական հանցագործությունների վերաբերող հոդվածի մասին է: Արդյո՞ք առաջարկների գիրքը որպես այդպիսին տեղ չունի այս վիքիում և որտե՞ղ կարելի է այն ստեղծել: Մեդիավիքի հարթակը տեղադրել այլ կայքում, ինձ դժվար գործ է թվում, միգուցե արդեն կա այդ կարգի նախաձեռնություն: