Jump to content

Եփութուխ:Սմբուկով չորաթան

Վիքիգրքեր-ից
Սմբուկով չորաթան
Կատեգորիա՝Պարսկական խոհանոց
Դժվարություն՝Միջին

Սմբուկով չորաթանը (պարսկերեն՝ քաշքե բադեմջան) պարսկական խոհանոցի ուտեստներից է, որը պատրաստվում է չորաթանով։

Բաղադրություն

[խմբագրել]

Պատրաստման եղանակ

[խմբագրել]
Սմբուկով չորթան
  1. Սմբուկները լվանալ, կեղևազրկել և ամեն մեկը շերտ-շերտ 3-4 մասի բաժանել։
  2. Սմբուկների ամեն կողմին մի քիչ հավկիթի սպիտակուց քսելով՝ այն տապակել ձեթի մեջ։ Սպիտակուցը պատճառ է դառնում, որ սմբուկները շատ ձեթ չներծծեն։
  3. Օջախից վերցնել սմբուկները, դանակով լավ ծեծել, ապա մասնատված սմբուկը խառնել ջրով բացած չորաթանի, դեղին կոճի, և աղի հետ։ Դնել օջախի վրա, և հենց որ եռաց, վերցնել կրակից։
  4. Մանրացնել սոխը և սխտորը։ Ապա սոխը, սխտորը, և նանան միասին լավ տապակել։
  5. Սմբուկով չորաթանը լցնել ափսեի մեջ, և հետո մակերեսը առատորեն զարդարել տապակած սոխի և սխտորի խառնուրդի հետ։
  6. Ուտեստը պատրաստ է և այն կարելի է վայելել մի կտոր հացով։