Jump to content

Եփութուխ:Ադամաթուզե հաց

Վիքիգրքեր-ից
Ադամաթուզե հաց
Կատեգորիա՝Աղանդերներ
Ժամ՝1 ժամ
Դժվարություն՝Միջին

Ադամաթուզե կամ բանանով հացը համեղ և ոչ շատ քաղցր աղանդեր է, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ։ Ցորենի ամբողջական ալյուր և սրճագույն շաքարավազ օգտագործելու պարագային՝ այն նաև դիետիկ է։ Երբ տանը հայտնվում են նեխման եզրին գտնվող գերհասուն ադամաթուզներ (բանաններ), եկել է ամենալավ ժամանակը նրանց ադամաթուզե հացում օգտագործելու համար։

Բաղադրություն

[խմբագրել]

Պատրաստման եղանակ

[խմբագրել]
10x20 սմ ջեռոցի հացի անոթներ
  1. Ջեռոցը նախապատրաստել, այն վառելով և տաքացնելով մինչ 175° Սանտիգրադ։
  2. Փայտե գդալով, ադամաթուզները ճխլել մեծ թասում և հետը խառնել հալեցրած կարագը։
  3. Ավելացնել շաքարավազը, հավկիթը, և վանիլը։ Լավ խառնել։
  4. Ավելացնել սոդան և աղը և խառնել։
  5. Ավելացնել ալյուրը և խառնել։
  6. Ընկուզները ձեռքերով իրար սեղմելով ջարդել և մանրացնել խառնուրդի մեջ։ Ապա մի քիչ էլ խառնել։
  7. Խառնուրդը լցնել կարագով պատած ջեռոցի հացի անոթում (մոտ 10x20 սմ) և ջեռոցում եփել մեկ ժամ։
  8. Ջեռոցից հանելիս, թողնել մի քիչ սառչի։ Ապա հանել անոթից և մատուցել շերտ-շերտ կտրելով։