Ֆիզիկա/Թեստեր/4
Արտաքին տեսք
Անհավասարաչափ շարժում: Միջին - ակնթարթային արագություններ: Արագացում
[խմբագրել]- Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություններ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:
- Ի՞նչ է ցույց տալիս միջին արագությունը:
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը ցույց է տալիս այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում շարժվող մարմինը նույն ?տեղափոխությունը կատարում է նույն t ժամանակում, ինչ որ անհավասարաչափ շարժման դեպքում:
- Ի՞նչ բանաձևով են հաշվում անհավասարաչափ շարժման միջին արագությունը:
- Ի՞նչ է ակնթարթային արագությունը:
Ակնթարթային արագությունը ժամանակի տվյալ պահին կոչվում է մարմնի միջին արագությունը բավականաչափ փոքր ժամանակամիջոցում, որն ընդգրկում է տվյալ պահը:
- Ի՞նչ ուղղություն ունի ակնթարթային արագությունը:
Ակնթարթային արագության ուղղությունը հետագծի յուրաքանչյուր կետում համընկնում է այդ կետով անցնող փոքր տեղափոխության ուղղության հետ: