Ֆիզիկա/Թեստեր/2
Արտաքին տեսք
Ուղղագիծ հավասարաչափ շարժում: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության ու տեղափոխության պրոյեկցիաների և կոորդինատի՝ ժամանակից կախման բանաձևը և գրաֆիկները
[խմբագրել]- Ո՞ր շարժումն է ուղղագիծ հավասարաչափ:
Այն շարժումը, որի ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, այն միշտ շարծվում է նույն ուղղությամբ, ցանկացած հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
- Տալ ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության սահմանումն:
Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն է կոչվում ցանկացած հավասար ժամանակամիջոցում մարմնի կատարած տևափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում արագությունը միավորների միջազգային համակարգում (այսուհետև՝ ՄՀ-ում) և ո՞րն է այդ միավորի ֆիզիկական իմաստը:
Եթե ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմինը 1վ-ում տևափոխվում է 1մ-ով, ապա նրա շարժման արագությունը հավասար կլինի 1 միավորի (1 մ/վ): Այդպիսի շարժման արագությունն էլ հենց ընդունվում է որպես արագության միավոր ՄՀ-ում:
մ/վ
- Գրել ուղղագիծ հավասարաչափ շարժվող նյութական կետի x կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Գծել ուղղագիծ հավասարաչափ շարժվող նյութական կետի x կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը, եթե նյութական կետը հեռանում է կոորդինատների սկզբնակետից:
- Ի՞նչ է նկարագրում նկ.1-ում X առանցքի վրա գտնվող նյութական կետի կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը:
նկ.1
Այս գրաֆիկից երևում է, որ մարմինը գտնվում է դադարի վիճակում:
- Գծել ուղղագիծ հավասարաչափ շարժվող կետի արագության պրոյեկցիայի՝ ժամանակից կախվման գրաֆիկը:
- Ինչի՞ մասին է վկայում նկ.2-ում X առանցքի վրա գտնվող նյութական կետի կոորդինատի՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը:
նկ.2
Այս գրաֆիկից երևում է, որ մարմինը կետից, դրական ուղղությամբ սկսում շարժվել ուղղագիծ հավասարաչափ: