Տնային մաքրողներ/Սոդա

Վիքիգրքեր-ից

Սոդան լինում է երկու տիպի՝ կերակրի կամ խմելու սոդա և լվացքի սոդա: Այս երկու սոդան տարբեր են քիմիական բաղադրույթով և հատկանիշներով, և մեկը մյուսի փոխարեն հնարավոր չէ օգտագործել:

Սուպերմարկետներում սովորաբար հնարավոր է ձեռք բերել կերակրի սոդան. ավելի դժվար է նույն խանութներում ձեռք բերել լվացքի սոդան:

Կերակրի սոդա[խմբագրել]

Նատրիումի երկկարբոնատ՝ կերակրի սոդա

Կերակրի սոդան, որը նաև կոչվում է խմելու սոդա, ունի NaHCO3 քիմիական ֆորմուլան և կոչվում է նատրիումի երկկարբոնատ (այսինքն ըստ հին անվանակարգի երկու կարբոնատի իոն կա ամեն նատրիումի իոնի դիմաց): Խմելու սոդան թույլ հիմք է, որը սովորաբար օգտավործվում է թխման ընթացքում որպես թթխմորային ազդակ՝ ուռչում և օդապարունակություն պատճառելու համար: Այն կարելի է ուտել և բավականին թույլ է որպես ատամի մածում կամ ստամոքսի հակաթթվային միջոց օգտագործելու համար: Սակայն չպետք է այն շնչել և կարող է նեղացնել աչքերին:

Կերակրի սոդան զուտ սպիտակ գույնի է, և ունի մանր, փոշենման հատիկներ որոնց հնարավոր չէ զգալ: Նրա հատիկները հեշտորեն լուծվում են ջրի մեջ և պարզաջրվում: Այն մեղմ հղկումով մաքրման միջոց է և հարմար է քերելով մաքրման համար:

Կերակրի սոդան նեյտրալի մոտ ՓեՀաշ (pH) ունի՝ 8:

Լվացքի սոդա[խմբագրել]

Նատրիումի կարբոնատ՝ լվացքի սոդա

Լվացքի սոդան, որը նաև կոչվում է կալցինացված սոդա, ունի Na2CO3 քիմիական ֆորմուլան և կոչվում է նատրիումի կարբոնատ: Այն քայքայող կամ կծու հիմք է, որը կարող է քիմիական գործընթացով օրգանական հյուսվածքը կամաց այրել, ոչնչացնել, կամ վնասել: Այն չի կարելի ուտել, չպետք է շնչել, և աչքերին կարող է վնասել (շփված մասերը պետք է մեծ քանակությամբ ջրով մաքրել: Լվացքի սոդայով մաքրելիս պետք է միշտ ձեռնոց հագնել:

Լվացքի սոդան մեծ հատիկներով սպիտակավուն փոշի է, որը կարելի է տեսնել և զգալ: Լվածքի սոդայի հատիկները կամաց լուծվում են ջրում և կարող են սպիտակ հետք թողնել եթե լավ չպարզաջրվեն: Այն ավելի հղկող մաքրման միջոց է կազմում և կարող է նուրբ մակերեսները քերել, բայց լավ է մաքրում:

Լվացքի սոդան ավելի ալկալի ՓեՀաշ (pH) ունի, որը 11 է:

ՓեՀաշ կամ ջրածնային ցուցիչ

Կերակրի սոդայից՝ լվացքի սոդա[խմբագրել]

Եթե սուպերմարկետներում լվացքի սոդա չի գտնվում, հնարավոր է այն հեշտությամբ և ջերմության օգնությամբ արտադրել կերակրի սոդայից:

Կերակրի և լվացքի սոդայի տարբերությունը ջուր և ածխածնի երկօքսիդն է: Երբ կերակրի աղը տաքացվում է ու բարձր ջերմաստիճանի հասացվում, այն վերածվում է լվածքի սոդայի, գոլորշու, և ածխածնի երկօքսիդի: Գործընթացը հետևյալն է՝

  1. Օջախը տաքացնել 200°Ց:
  2. Օջախի սկուտեղի վրա տարածել կերակրի սոդան:
  3. Կերակրի սոդան օջախում «թխել» մոտ կես ժամ, մինչ նրա բաղադրությունը փոխվի: Պետք է այն նաև երբեմն խառնել, որպեսզի ավելի հավասար թխվի:

Ինչպե՞ս իմանալ բացադրությունը փոխվել է թե՞ ոչ[խմբագրել]

Սա մի քիչ ավելի շատ գործ է պահանջում՝ զննող, ուշադիր աչքեր: Երբ երկուսը տարբերությունը իմանաք, արագ կարելի է ասել:

  • Կերակրի սոդան փոշենման է, բյուրեղյա, և իրար է կպչում:
  • Լվացքի փոշին ավելի հատիկավոր է, անթափանց, և հեշտությամբ իրար չի կպչում: