Jump to content

Տնային ախտահանողներ/Արծաթի մաքրող

Վիքիգրքեր-ից
Արծաթե գդալ
Արծաթե զարդեր

Արծաթե իրերը որոշ ժամանակ անց օքսիդացվում են և դրանից սևանում։ Նրանց մաքրելու և նախկին փայլը վերադարձնելու համար, կարելի է օգտագործել հետևյալ ձևը։

Բաղադրամասեր

[խմբագրել]
  • 1 թեյի գդալ թխման սոդա
  • 1 թեյի գդալ աղ
  • Ալյումինե փայլաթիթեղ
  • Ջուր

Մաքրման եղանակ

[խմբագրել]
  1. Որևէ կաթսայի (կամ տապակի) ներքևը պատել ալյումինե փայլաթիթեղով։
  2. Ջրով լցնել կաթսան (կամ տապակը)։
  3. Թխման սոդան և աղն ավելացնել ջրին։
  4. Ջուրը եռացնել։
  5. Արծաթը մտցնել ջրի մեջ։
  6. Վերջացնել փափուկ կտորով արծաթը մաքրելով։