Վիքիփոքրիկ:Հայաստան և Արցախ/Շիրակ
Արտաքին տեսք
Շիրակը Հայաստանի ամենացուրտ մարզն է, քանի որ ծովի մակերեսից ավելի քան 1500 մետր բարձրության վրա է գտնվում։ Այն գտնվում է Հայաստանի հյուսիս արևմուտքում, և հարևան է Թուրքիայի և Վրաստանի հետ։
Շիրակն ունի երեք քաղաք՝ Գյումրին, Արթիկը, և Մարալիկը։ Մարզկենտրոնն է Գյումրին, որը երկրորդ ամենամեծ քաղաքն է Հայաստանում, և հայտնի է իր հիանալի ճարտարապետությամբ և մշակույթով։
Շիրակի բնակիչներից շատերը հացահատիկներ և կարտոֆիլ են ցանում և կաթնատու անասուններ պահում։ Հայտնի են Արթիկի և Անիի տուֆի և չեչաքարի հանքերը։