Վիքիփոքրիկ:Հայաստան և Արցախ/Գեղարքունիք

Վիքիգրքեր-ից

Գեղարքունիքը ամենամեծն է Հայաստանի մարզերից։։ Մարզկենտրոնը կոչվում է Գավառ: Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Այն հիմնադրել են 1830 թվակաան Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը՝ պատմական Գավառականի տեղում։ Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է՝ սկզբում Նոր Բայազետ, ապա՝ Կամո։ Մարզը նէրառում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունիի, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին։ Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը։ Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։ Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը։ Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ։ հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը ցրտաշունչ է, ամառը՝ տաք։ Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգ Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ։ Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգ հազարամյա հնության դամբարաններ։ Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում էԲնակչությունը....Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը։ Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել։ Տեղաբնիկների՝ հայերի թիվը պակասել է։ Արևելյան հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան հայաստանից, ինչպես նաև՝ ռուս աղանդավորներ։ Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է։ Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան։ Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից գաղթած հայերը։

Ռելիեֆը[խմբագրել] Հյուսիսից սահմանակից է Լոռու և Տավուշի, արևմուտքից՝ Կոտայքի, հարավ-արևմուտքից՝ Արարատի, հարավից՝ Վայոց ձորի մարզերին, արևելքից՝ պետական սահմանով՝ Ադրբեջանին։ Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան 115 կմ է, արևմուտքից արևելյան՝ 85 կմ։ Տարածքը միջլեռնային եռանկյունաձև տեկտոնական իջվածք է՝ 1900-3000 մ բարձր- Գեղարքունիքի մարզպետարանի շենքերի վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ լիճ), որի հատակն զբաղեցնում է Սևանա լիճը։ Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է՝ 1325 մ (Ձորավանք գյուղ)։ Եզրավորված է Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթաներով, Գեղամա լեռնային վահանով։ Բարձր են նաև Սպիտակասարը (3555 մ), Վարդենիսը (3522 մ), Գեղասարը (3446 մ) և այլն։ Լանդշաֆտը լեռնա-տափաստանային, լեռնա-մարգագետնային է, Արեգունու և Սևանի լեռնաշղթաներում՝ տեղ-տեղ լեռնա-անտառային։ Անտառածածկ է մարզի տարածքի 24 հազար հեկտարը։ Բացառիկ նշանակություն ունեն Դարանակի կաղնուտները և Ծափաթաղի գիհուտները։ Սևանա լճի ջրերից ազատված տարածքը (16 քառակուսի կմ) անտառապատ է, Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լեռնաշղթայի արևմտահայ լանջերին՝ կաղնուտներ։ Անտառածածկ է Արտանիշի թերակղզին։ Ափամերձ գոտում լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1898-3597 մ բարձրներում 1978 թվականին հիմնադրվել է «Սևան» ազգային պարկը (տարածքը՝ 4850 քկմ), ստեղծվել են Արտանիշի, Նորատուսի, Լիճքի և Կարճաղբյուրի արգելավայրերը։ Կան շինանյութերի, քրոմի (Շորժա), ոսկու (Սոթք), տորֆի (Մասրիկի դաշտ), հանքավայրեր (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։ Տարածքում են Արփա-Սևան ջրային համալիրի հյուսիսային մասը, Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վերին հոսանքը, Ձկնագետ, Գավառագետ (47 կմ), Արգիճի (ամենաերկար գետն է՝ 51 կմ), Ծակքար, Վարդենիս, Կարճաղբյուր, Դրախտիկ, Մասրիկ (45 կմ) և այլ գետեր, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները, Սևանա լիճը, Աժդահակի և Աղմաղանի խառնարանային լճերը (Սևանա լճի մասին տես Սևանա լճի պահպանությունը հոդվածը բնապահպանություն բաժնում. ավազանի ընդհանուր մակերեսը շուրջ 5 հազար քկմ է, լճի հայելու մակերեսը՝ 1,2 հզ քկմ, ծավալը՝ 35,8 մլրդ խմ)։ Սևանա լիճն աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճերից է, գտնվում է ծովի մակերևույթից 1898,155 մ բարձր, վրա։ Լիճը սնվում է 28 գետի, երկու խոշոր աղբյուրների հոսքով և 1981 թվականին շահագործման հանձնված Արփա-Սևան ջրատեխնիկական կառույցով տեղափոխվող ջրերով (տարեկան՝ 270 մլն խմ գումարային ծավալով)։ Տարածքները Մեծ Հայքի քարտեզը ըստ նահանգների Անցյալում կազմել է Մեծ հայքի Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի նահանգ և Ելիզավետպոլի նահանգների մասը։ Տարածքով Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ մարզն է, որի 1/4 մասն զբաղեցնում է Սևանա լիճը։ Տնտեսությունը Գյուղատնտեսական-արդյուաբերական շրջան է։ 2010 թվականին տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդյունաբերությունը՝ 1,4 %, գյուղատնտեսությունը՝ 19,7 %, շինարարությունը՝ 2,4 %, մանրածախ առևտուրը՝ 1,1 %, ծառայությունները՝ 0,9 %։ Բազմաճյուղ գյուղատնտեսության մեջ առաջատար են անասնապահությունը (այդ թվում՝ մեղվաբուծությունը), կերային և հացահատիկային բույսերի մշակությունը, կարտոֆիլագործությունը։ Կով, խոշոր եղջերավոր կենդանիներ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ 2010 թվականին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 348.286,5 հա, որից վարելահողը՝ 80.966,4 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 1426 հա։ Ոչխար, խոշոր եղջերավոր անասուն Մարգն ուներ 95,9 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (51,9 հազար կով), 90,8 հազար ոչխար և այծյամ 8,6 հազար խոզ։ Արտադրվել է 21,5 հազար տոննա միս 842 Գավառի Սուրբ Աստվածածին — առաջնորդանիստ եկեղեցին (1848) (կենդանի զանգվածով), 112,4 հազար տոննա կաթ, 68,3 մլն հա ձու, 234,6 տ բուրդ։ Կան ձկնարդյունաբերության, հանքահումքային, սննդի, թեթև (գորգագործական), գունավոր մետաղաձուլական և այլ ձեռնարկություններ։ Մարզի արդյունաբերյան հիմնական ուղղությունը հանքային արդյունաբերությունն է. գործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ Կարևոր են նաև մշակող արդյունաբերյան «հայձուկբուծ», «Տիգրան Մեծ» ՓԲԸ-ները, «Լիճք» հանքային ջրերի ԲԲԸ-ն և այլն։ Զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Գրավիչ է հատկապես Սևանի թերակղզին՝ իր արհեստական անտառով։ Կան առողջարաններ, հանգստյան տներ։ Հարղորդակցության ճանապարհների ցանցն ընդգրկում է Սևանա լճի առափնյա գոտին։ Տարածքով են անցնում Երևան-Սևան-Դիլիջան և «Հարավ-Հյուսիս» (Սելիմի լեռնանցքով) ավտոմայրուղիները։ Կրթամշակութային հաստատությունները։ Այծյամ Մարզում գործում են 126 հանրակրթական, 17 գեղարվեստական, արվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, պետական և ոչ պետական բուհական 8 քոլեջ, նախադպրոցական 41 հաստատություն, Սևանի Վագգենյան հոգևոր դպրոցը (հիմնական՝ 1990, 1994 թվականին կոչվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով, գիշերօթիկ 5-ամյա ուսումնական հաստատություն է, սաները, ավարտելուց հետո ևս 1 տարի ուսանելով Գևորգյան ճեմարանում, անցնում են լիարժեք սպասավորության) և կրթամշակութային այլ հաստատություններ։ Մարզում կար ամբուլատոր-պոլիկլինիկայիբ 40 հիմնարկ (366 բժիշկ, 1087 միջին բուժաշխատող)։ Մարգը ներառված է հայաստանյաց առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի կազմում, առաջնորդանիստը Գավառի Սբ Աստվածածին եկեղեցին (1848) է։ Պատմաճարտարապետական հուշարձանները Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի Մարզը հարուստ է ազգագրական և հնագիտական հուշարձաններով (հաշվառված է 10 հազար հուշարձան)։ Լճաշենում, Գավառում, Ծովակում, Ծովինարում պահպանվել են կիկլոպյանական ուրարտական ամրոցներ, ուրարտական սեպագիր արձանագրություններ, Արտաշեսյան սահմանաքարեր և այլն։ Քանագեղ (Կարմիր գյուղ) հնավայրի դամբարանից հայտնաբերվել է մ.թ.ա. 16-րդ դարի Միտաննի թագավորության կնիք։ Հայտնի են Լճաշենի բրոնզեդարյան. մ. թ. ա. 4- րդ դար-1 հազարամյակների դամբարանադաշտերը, Նորատուսի հարավային գերեգմանատան խաչքարերը (12-17 դարեր)։ Նշանավոր են Գանձակի (4-րդ դար), Հացառատի (7-րդ դար), Սոթքի Սուրբ Աստվածածին (7-րդ դար), Նորատուսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (9-րդ դար) եկեղեցիները, Սևանի վանքը (4-9-րդ դարեր), Մաքենյաց վանքի համալիրը (9-10-րդ դարեր), Իլկավանքը (10-11-րդ դարեր), Հայրավանքը (9-13-րդ դարեր)։ Կոթավանք Սյունիքի միջնադարյան ճարտարապետական դպրոցի հուշարձաններ են Շողագավանքը (5-9-րդ դարեր), Կոթավանքը (9-րդ դար), Մասրուց անապատը (9-րդ դար, Ձորագյուղ), Վանեվանքը (10 դար, Արծվանիստ)։ Բազմաթիվ այլ բնակավայրերում կան եկեղեցիներ, մատուռներ և հուշարձան-խաչքարեր։ Բնության հուշարձաններից են Սևանի և Արտանիշի թերակղզիները, Աղմաղանի, Աժդահակի և Վարդենիսի լեռնագագաթներում փոքր լճերը, բազմաթիվ կիրճեր, ժայռախմբեր։ Գեղարքունիքի մարզում։