Jump to content

Վիքիփոքրիկ:Հայաստան և Արցախ/Արագածոտն

Վիքիգրքեր-ից
Արագածոտնի մարզ



Արագածոտն նշանակում է Արագածի ոտքին, քանի որ այս մարզում է գտնվում Հայաստանի ամենաբարձր սարը՝ Արագածը։ Իսկ Արագածի վրա է Բյուրական աստղադիտարանը, որտեղ աստղագետները կարող են ուսումնասիրել աստղերը և մոլորակները, և տիեզերքի ու մեր գոյության մասին տեսություններ հորինել։ Արագածի վրա է գտնվում նաև գեղեցիկ Ամբերդ ամրոցը։

Մարզկենտրոն Աշտարակը գտնվում է Քասախ գետի ափին։ Արագածոտնի Օշական գյուղում է թաղված հայերեն տառերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը։

Արագածոտնում աճեցնում են հացահատիկներ, կարտոֆիլ, խոտ և մշակաբույսեր։ Որոշները նաև զբաղվում են քարի հանքերից քարեր հանելով։