Վիքիգրքեր:Ինչ է Վիքիգրքերը

Վիքիգրքեր-ից
Վիքիգրքերի պատկերանիշը 2009 թվականից սկսած
Վիքիգրքեր նախագծի հիմնական էջը, որը ցույց է տալիս ամենամեծ Վիքիգրքեր նախագծերը

Վիքիգրքեր (նախկինում Վիքիմեդիա ազատ տեքստերի գիրք նախագիծ և Վիքիմեդիա-Գրքեր) Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից գործարկվող վիքի վեբ կայք է համատեղ ուժերով ուսումնական գրականություն ստեղծելու համար: Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել և փոփոխել յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր էջ: Այս կայքում միևնույն առարկային վերաբերող էջերի հավաքածուն կոչվում է Վիքիդասագիրք: Վիքիդասագիրք են անվանում Վիքի միջավայրում ստեղծված դասագիրքը:

2010թ. ապրիլին, Ալեքսայի սանդղակով ամենահաճախ այցելվող կայքերի ցանկում Վիքիգրքերը 2,462-ն էր աշխարհում:nd Compete.com-ի գնահատմամբ Վիքիգրքերը 576,838 այցելու ունի, իսկ Քվանտքաստի (Quantcast) գնահատմամբ ամսական 646,500 այցելու է օգտվում Վիքիգրքերից ԱՄՆ-ում: