Jump to content

Մասնակցի քննարկում:Merri86

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիգրքեր-ից
Latest comment: 9 տարի առաջ by Merri86

--Merri86 (քննարկում) 13:08, 21 Նոյեմբերի 2015 (UTC)Համակարգչային ցանցերՊատասխանել

Ի՞նչ է ցանցը

[խմբագրել]

Կան ցանցերի տարբեր տեսակներ: Ցանցերը համախմբում են մարդկանց և սարքավորումները անկախ նրանից,թե որտեղ են նրանք գտնվում: Ի տարբերություն 90-ականներին կիրառվող տեխնոլոգիաների,նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել ցանցեր` բազմաթիվ ծառայություններ ապահովող: Ի տարբերություն մասնագիտացված ցանցերի, նորագույն, համակցված համակարգերը կարող են փոխանցել ձայնային և վիդեո-տվյալներ ` օգտագործելով միևնույն կապուղին կամ ցանցային կառուցվածքը:

Համակարգչային ցանցերի առավելություններ

[խմբագրել]

Ցանցերը լինում են ամենատարբեր չափերի` սկսած ամենապարզ ցանցից` երկու համակարգիչներ միացնող, մինչև համակարգեր` միլիոնավոր սարքավորումներ իրար միացնող: Սովորաբար տնային և կորպորատիվ ցանցերը ունեն ընդհանուր մուտք ինտերնետ: Ինտերնետը համարվում է «ցանցերի ցանը», քանի որ կազմված է հազարավոր մեկը մյուսին միացված ցանցերից: Ցանցը և ինտերնետը օգտագործվում են բազմաթիվ նպատակներով` (•) Երաժշտական և վիդեո ֆայլերի փոխանակման (•) Ինֆորմացիայի որոնման և հեռահար ուսուցման (•) Շփման և այլ նպատակներով :

Ցանցի հիմնական բաղադիրչները
[խմբագրել]

Ցանցը կազմված է տարբեր բաղադրիչներից, որոնք բաժանվում են չորս հիմնական խմբերի` • Հանգույցներ • Արտաքին սարքավորումներ` համատեղ աշխատող • Ցանցային սարքավորումներ • Ցանցային կրիչներ

Հանգույցներ` սարքեր են, որոնք ուղղակիորեն ստանում և ուղարկում են հաղորդագրություններ ցանցում: Արտաքին սարքեր` միանում են ցանցին հանգույցների միջոցով: Իսկ այդ կապը հանգույցների ու սարքավորումների միջև ապահովվում է հանգույցում տեղադրված ծրագրերի միջոցով: Ցանցային սարքավորումները և կրիչները միմյանց են միացնում հանգույցները: Որոշ սարքավորումներ կախված միացման մեթոդից կարող են իրականացնել մի քանի ֆունկցիաներ, օրինակ պրինտերը կարելի է միացնել հանգույցին, որպես արտաքին սարք կամ այն կարող է միացվել ցանցային սարքավորմանը` մասնակցելով տվյալների փոխանցմանը ցանցում, հանդիսանալով հանգույց:

Համակարգիչների դերը ցանցում

[խմբագրել]

Բոլոր համակարգիչները, որոնք միացված են ցանցին և ուղղակիորեն մասնակցում են տվյալների փոխանակմանը ` համարվում են հանգույցներ: Модемных ցանցերում հանգույցները կարող են հանդես գալ և' որպես սերվեր,և ' կլիենտ,կամ և' մեկը, և' մյուսը : Սերվերը հանգույց է` ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս ինֆորմացիա տրամադրել այլ ցանցային հանգույցների: Յուրաքանչյուր ծառայության աշխատանքի համար անհրաժեշտ է առանձին սերվեր: Կլիենտը համակարգչային հանգույց է` ծրագրային ապահովմամբ, որը թույլ էտալիս հարցում կատարել սերվերին և ընդունել սերվերից ստացված պատասխանը: Օրինակ` Internet Explorer: Համակարգիչը սերվերային ծրագրային ապահովմամբ կարող է միաժամանակ ծառայել մեկ կամ մի քանի կլիենտների: Բացի այդ մեկ համակարգչում կարելի է զուգահեռ տեղադրել մի քանի տիպի սերվերային ծրագրեր : Ինչպես նաև մեկ համակարգչում կարելի է «մեկնարկել» մի քանի տիպի կլիենտային ծրագրեր: Մի քանի կլիենտների առկայության դեպքում հանգույցը միաժամանակ կարող է միանալ մի քանի սերվերների:

Peer ցանցեր

[խմբագրել]

Սովորաբար կլիենտային և սերվերային ծրագրերը թողարկվում են` запускается տարբեր համակարգիչներում, սակայն այդ դերը կարող է իրականացնել նաև մեկ համակարգիչը: Այն համակարգիչները, որոնք հանդես են գալիս և' որպես կլիենտ, և' որպես սերվեր` կոչվում են Peer ցանցեր: Պարզ Peer ցանցը կազմված է երկու ուղղակիորեն միմյանց միացված համակարգիչներից: Բացի այդ կարելի է միացնել մի քանի համակարգիչներ` ստեղծելով առավել ընդարձակ Peer ցանց: Այս դեպքում անհրաժեշտ են ցանցային սարքավորումներ, օրինակ` կոնցենտրատոր: Peer ցանցի հիմնական թերությունը այն է, որ միաժամանակ և' որպես սերվեր, և' որպես կլիենտ հանդես գալով` այն աշխատում է դանդաղ: