Մասնակից:Minas-A/Sandbox/և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ
և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ
[խմբագրել]Մեծատառ և հայերենում չկա. մեծատառի անհրաժեշտության դեպքում գրվում է եվ տառակապակցությունը։
Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից՝ միշտ գրվում է եվ տառակապակցությունը, ինչպես՝ Եվա, Եվգինե, Եվրոպա, եվրո (դրամական միավոր), եվրոպացի և այլն։ Եթե բառասկզբում եվ ունեցող բառերին սկզբից բառակազմական նոր բաղադրիչ է ավելանում, ապա պահպանվում է գրության նույն սկզբունքը, ինչպես՝ արևելաեվրոպական, համաեվրոպական, հնդեվրոպական և այլն։
Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ագեվազ, գերեվարել, գինեվաճառ, գինեվարպետ, դափնեվարդ, կարեվեր, հոգեվարք, հոգեվիճակ, ոսկեվազ, ոսկեվարս, ուղեվճար և այլն։
Հակառակ դեպքում բառամիջում գրվում է և:
Բացատրություն․ Սովորաբար վ-ին նախորդող ե-ն լինում է ի+ա-ե հնչյունփոխության հետևանքով, օրինակ՝ գինի+ա+վաճառ -> գինեվաճառ։
Իսկ -վոր-ով կազմված բառերում գրվում է և, ոչ թե եվ, որովհետև -վոր-ը վերջածանց է, այլ ոչ թե արմատ, օրինակ՝ ագևոր (ագի-ա-վոր), ալևոր, գոտևորել, հոգևոր, ոգևորել, ոսկևորել, ուղևոր, ունևոր։
Վանկատման ժամանակ գրվում է եվ, երբ ե-ն և վ-ն պատկանում են տարբեր վանկերի, ինչպես՝ հա-րե-վան, հո-գե-վոր, ու-ղե-վոր և այլն:
Տողադարձի ժամանակ գրվում է եվ, եթե ե-ն պետք է մնա վերևի տողում, իսկ վ-ն անցնի հաջորդ տող, օրինակ՝ հոգե-վոր, ուղե-վոր։
Այլապես գրվում է և, ինչպես՝ հո-գևոր, ու-ղևոր։
«և» տառը համակարգչում
[խմբագրել]Այն դեպքերում երբ համակարգչի գրառման համակարգը թույլ չի տալիս ներմուծել կամ արտատպել «և» տառը, այն պետք է արտատպել «եւ» տարբերակով։ Աայդպիսի օրինակներ են որոշ սմարթֆոնների ներմուծման վիրտուալ ստեղնաշարերը, պատմականորեն, այդպիսինն էին նաև որոշ տառատեսակները և ստեղնաշարի դրայվերները MS-DOS օպեռացիոն համակարգում։
Այսպիսով, համակարգչում և տառը կարող է ունենալ 3 ներկայացում․ և փոքրատառ, ԵՎ մեծատառ, և եւ՝ սահմանափակ համակարգի դեպքում։
Տես նաև
[խմբագրել]- և վիքիպեդիայում
- Ուղղագրական բառարան վիքիպեդիայում
Հղումներ
[խմբագրել]- «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» Ա․ Սարգսյան, Ս․ Համբարձումյան, Երևան,2012 էջ․ 22-23
[[ Կատեգորիա:Ուղղագրություն]] [[ ?-արժի՞֊ստեղծել֊Կատեգորիա:Ժամանակակից ուղղագրություն]]