Jump to content

Մասնակից:Minas-A/Sandbox/Յ (յ) տառի ուղղագրության կանոնները

Վիքիգրքեր-ից

Յ (յ) տառի ուղղագրության կանոնները

[խմբագրել]

Յ ձայնակապը գրվում է միայն ա-ից և ո-ից հետո, և միայն երբ նրանց հաջորդում է ձայնավոր, բայց ոչ օտար բառերում և ոչ բաղադրալ բառերում (մանրամասն տես ստորև),

օրինակ՝ երեկոյան, Իսրայել, Միքայել, նայել, տղայի և այլն։

Մի շարք, հատկապես օտար բառերում ա-ի և ո-ին ձայնավոր հաջորդելու դեպքում յ չի գրվում (դրանցից շատերում այն չի էլ հնչում)՝

օրինակ՝ Աիդա, արխաիկ (հնաբանական), բաոբաբ (վարազածառ), բոա (վիշապօձ), Լաուրա, կակաո, կաուչուկ, կոալա (պարկավոր արջ), կոալիցիա, Նաիրի, նոկաուտ, պոեզիա, պոեմ, պոետ, ռաունդ, սաքսաուլ (անապատային բույս), Ուկրաինա և այլն։

Բաղադրյալ բառերում, եթե մի բաղադրիչը ավարտվում է ա-ով կամ ո-ով, իսկ նրան հաջորդող բաղադրիչը սկսվում է ձայնավորով, ապա այդ ձայնավորից առաջ յ չի գրվում,

օրինակ՝ ամենաուժեղ, կինոաստղ, հակաօդային։

Եթե բառը վերջանում է յ-ով, ապա այդ բառի քերականական փոփոխություններ կատարելիս և բաղադրյալ բառեր կազմելիս յ տառը նույնպես գրվում է,

օրինակ՝ Ալեքսեյ-Ալեքսեյի, Գալիլեյ-Գալիլեյի, թեյ-թեյել-թեյաման, հոկեյ-հոկեյի։==Յ (յ) տառի ուղղագրության կանոնները==

Յ ձայնակապը գրվում է միայն ա-ից և ո-ից հետո, և միայն երբ նրանց հաջորդում է ձայնավոր, բայց ոչ օտար բառերում և ոչ բաղադրալ բառերում (մանրամասն տես ստորև),

օրինակ՝ երեկոյան, Իսրայել, Միքայել, նայել, տղայի և այլն։

Մի շարք, հատկապես օտար բառերում ա-ի և ո-ին ձայնավոր հաջորդելու դեպքում յ չի գրվում (դրանցից շատերում այն չի էլ հնչում)՝

օրինակ՝ Աիդա, արխաիկ (հնաբանական), բաոբաբ (վարազածառ), բոա (վիշապօձ), Լաուրա, կակաո, կաուչուկ, կոալա (պարկավոր արջ), կոալիցիա, Նաիրի, նոկաուտ, պոեզիա, պոեմ, պոետ, ռաունդ, սաքսաուլ (անապատային բույս), Ուկրաինա և այլն։

Բաղադրյալ բառերում, եթե մի բաղադրիչը ավարտվում է ա-ով կամ ո-ով, իսկ նրան հաջորդող բաղադրիչը սկսվում է ձայնավորով, ապա այդ ձայնավորից առաջ յ չի գրվում,

օրինակ՝ ամենաուժեղ, կինոաստղ, հակաօդային։

Եթե բառը վերջանում է յ-ով, ապա այդ բառի քերականական փոփոխություններ կատարելիս և բաղադրյալ բառեր կազմելիս յ տառը նույնպես գրվում է,

օրինակ՝ Ալեքսեյ-Ալեքսեյի, Գալիլեյ-Գալիլեյի, թեյ-թեյել-թեյաման, հոկեյ-հոկեյի։

Բացատրություններ

[խմբագրել]

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ - Հայաստան, ծայր, արյուն, անկյուն, քույր, ընկույզ։

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է «յ» տառը, օրինակ գրում ենք տեսնեի, բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք ուղիով, բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո,

օրինակ` երեխա- երեխայի, խաղա - խաղայի, Սարո - Սարոյին, երեկո - երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բառերում,

օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել.

  • եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է ի-ով,

օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա

  • իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը Ունենք միմիայն - միայն և ունենք միմյանց - իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ...

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի” - հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե” - քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական

Տես նաև

[խմբագրել]

Հղումներ

[խմբագրել]
  • «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» Ա․ Սարգսյան, Ս․ Համբարձումյան, Երևան,2012 էջջ․ 16-17