Հայերեն տառերի անուններ
Արտաքին տեսք
Բոլոր լեզուների այբուբենների յուրաքանչյուր տառ ունի իր անունը, և այդ տառին պատկանում է նաև մեկ կամ ավելի հնչյուն։ Օրինակ՝ հայերեն ա տառի անունն է «այբ», պատկանող հնչյունը՝ «ա», իսկ անգլերեն b տառի անունն է «բի», իսկ պատկանող հնչյունը՝ «բ»։ Որևէ լեզվի այբուբենը արտասանելիս, արտասանում եմ տառերի անունները։ Բացառություն են կազմում արևելահայերի (ցավոք) և ռուսերի մեծ մասը, ովքեր իրենց այբուբենը արտասանելիս արտասանում են ոչ թե տառերի անուններն, այլ՝ դրանց հնչյունները։ Այժմ արևելահայ դպրոցներում ևս սովորաբար դասավանդվում է տառերի հնչյունային արտասանությունը։
Ստորև ներկայացված են հայերեն տառերի անունները։
| Տառ | Տառի անուն |
|---|---|
| ա | այբ |
| բ | բեն |
| գ | գիմ |
| դ | դա |
| ե | եչ |
| զ | զա |
| է | է |
| ը | ըթ |
| թ | թօ |
| ժ | ժէ |
| ի | ինի |
| լ | լիւն |
| խ | խէ |
| ծ | ծա |
| կ | կեն |
| հ | հօ |
| ձ | ձա |
| ղ | ղատ |
| ճ | ճէ |
| մ | մեն |
| յ | յի |
| ն | նու |
| շ | շա |
| ո | վօ |
| չ | չա |
| պ | պէ |
| ջ | ջէ |
| ռ | ռա |
| ս | սէ |
| վ | վեւ |
| տ | տիւն |
| ր | րէ |
| ց | ցօ |
| ւ | հիւն |
| փ | փիւր |
| ք | քէ |
| օ | օ |
| ֆ | ֆէ |