Հայերենում տարածված սխալներ
Արտաքին տեսք
Հայերենում տարածված սխալներ։
Քերականական սխալներ
[խմբագրել]- ոչ թե ուղղարկել, այլ ուղարկել
- ոչ թե ուղակի, այլ ուղղակի
Ոճաբանական թերացումներ
[խմբագրել]| Սխալ | Ճիշտ | Նշումներ |
|---|---|---|
| Ես գտնում եմ որ... | Կարծում եմ | ռուսաբանություն |
| Գործը արվել է իմ կողմից։ Մայրիկի կողմից թխված հացը։ |
Գործը արել եմ ես։ Մայրիկի թխած հացը։ |
Հայերենում գործածվում է ներգործական սեռը։ |
| Միտքը կիսել/կարծիքը կիսել | համակարծիք լինել/նույն կարծիքին լինել/ համամիտ լինել/հասկանալ դիմացինի մտահոգությունը/կարեկցել/վշտակցել |
|
| ինձ մեկ է | ինձ համար մեկ է | |
| ինձ հետաքրքիր է | ինձ համար հետաքրքիր է, ինձ հետաքրքրում է | |
| ինձ հաճելի է | ինձ համար հաճելի է, ինձ հաճույք է պատճառում | |
| ինչ-որ բանով ինչ-որ մեկի հետ կիսվել | ինչ-որ բան ինչ-որ մեկի հետ կիսել. բաժնեկցել | ռուսաբանություն (поделиться чем-то) |
| ուզում ես ինչ-որ բան անես
կուզեի ինչ-որ բան 'անեի |
ուզում ես ինչ-որ բան անել
կուզեի ինչ-որ բան 'անել |
Վերաբերում է բոլոր դեմքերին, ժամանակներին, եղանակներին, և բոլոր դեպքերում օգտագործվում է անորոշ դերբայը |
Ուղղագրական սխալներ
[խմբագրել]| Սխալ | Ճիշտ | Նշումներ | |
|---|---|---|---|
| տանից | տնից | ||
| իմ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | ինձ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | ||
| ամսեկան | ամսական | ամ | |
| օրեկան | օրական | օր+ական, բայց տարեկան=տարի+ական (իա>ե) | |
| ավելնորդ | ավելորդ | ||
| կապնվել | կապվել, կապ հաստատել | ||
| խաբնվել | խաբվել | ||
| շնորհակալ եմ բոլորից/ձեզնից | շնորհակալ եմ բոլորին/ձեզ | ||
| սիրահարվել մեկի վրա | սիրահարվել մեկին | ||
| բուն դա կենդանի է | բուն կենդանի է | ռուսաբանություն | |
| խոսքս պատուհանին է վերաբերվում | խոսքս պատուհանին է վերաբերում | վերաբերվելը վարմունքի մասին է | |
| հույսով եմ | հուսով եմ | միավանկանի բառի «ույ»-ը բազմավանկանի բառի վերածվելիս շեշտը չկրող վանկում «ու»-ի է վերածվում | |
| դեպի հետ | հետ | «հետ»-ն ինքնին ուղղություն է արտահայտում | |
| դեպի առաջ | առաջ | «առաջ»-ն ինքնին ուղղություն է արտահայտում | |
| երկու կատուներ ծառ են բարձրանում | երկու կատու ծառ են բարձրանում | թվական ածանցով անորոշ հոգնակուն «-եր» կամ «-ներ» չի ավելանում | |
| իմ երկու կատուն | իմ երկու կատուները | որոշյալ հոգնակուն միշտ «-եր» կամ «-ներ» է ավելանում | |
| Նրան ասա, որ նրան կանչում են | Նրան ասա, որ իրեն կանչում են | ||
| ուսուցիչը հանդիսանում է քաղաքակրթության սյունը | ուսուցիչը քաղաքակրթության սյունն է | ռուսաբանություն | |
| ձեր անունն ինչպես է | ձեր անունն ինչ է | ||
| այս բաղադրատոմսի հաջողությունը կայանում է պղպեղի մեջ | այս բաղադրատոմսի հաջողությունը պղպեղի մեջ է | ռուսաբանություն | |
| կանչել են, որպեսզի գնամ | կանչել են, որ գնամ | ||
| հըլը, հըլը որ | դեռ, դեռևս | «հըլը»-ն արաբերեն բառ է, որը պարսկերենի միջոցով է անցել հայերենին | |
| խոսքի | ենթադրենք/օրինակ/դիցուք | ||
| խոսացած | խոսած | ||
| ըստ ինձ | ըստ իս | ||
| ասենք թե՝ | ասենք՝ | ||
| սաղ | լրիվ, ամբողջ, ողջ, կենդանի | «սաղ»-ը թուրքերեն բառ է | |
| հրապարակի վրա հանդես է | հրապարակում հանդես է | ||
| դա իմ դուրս է գալիս | դա ինձ դուր է գալիս | պարսկաբանություն | |
| խոսքը գնում է թերթի մասին | խոսքը թերթի մասին է | ռուսաբանություն | |
| պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնել | ի դեպ, ի միջիայլոց | ||
| այսինչի կողմից ասվել է | այսինչն ասել է | ||
| նա մի կողմից ծուլանում էր, մյուս կողմից փորձում ավարտել | նա ծուլանում էր, միաժամանակ փորձում ավարտել - կամ - թեև նա ծուլանում էր, բայց փորձում էր ավարտել | անգլերենից ազդված (on one hand, on the other hand) | |
| քեզ մոտ կստացվի | դու կհաջողես, հաջողության կհասնես | ||
| նուռը իրենից ներկայացնում է սննդարար միրգ | նուռը սննդարար միրգ է | ռուսաբանություն | |
| ինչո՞ւմն է բանը | ի՞նչ է պատահել, ի՞նչ կա, ի՞նչ է եղել | Առաջին տարբերակը ևս ճիշտ է: | |
| հարցը բարձրացնել | հարցը քննարկել/շոշափել/արծարծել/բարձրաձայնել/վեր հանել | ռուսաբանություն | |
| ակնոցներս տուր | ակնոցս տուր | ռուսաբանություն | |
| ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնել | ակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել | ||
| դասել շարքը/թիվը/կարգը | դասել շարքին/թվին/կարգին | ||
| նպատակ հետապնդել | նպատակ ունենալ, նպատակադրվել | ||
| անհայտ կորած | անհետ կորած | «հետք» և ոչ «հայտնի» արմատից | |
| ծանոթացա թանգարանի հետ | ծանոթացա թանգարանին | ||
| լայն հասարակություն | հասարակության շատ շերտեր/խավեր | ||
| պարտվել մեկին | մեկից պարտվել | ոչ, պարտվել մեկին | |
| ճաշ պատրաստել | ճաշ եփել | ||
| դասը պատրաստել | դասը սովորել | ռուսաբանություն | |
| գնի թանկացում | գնի բարձրացում, գնի աճ, ապրանքի թանկացում | ||
| ինձ հրավերք է ուղարկել | ինձ հրավեր է ուղարկել | «հրավերք» նշանակում է խնջույք | |
| հայերեն լեզու | հայերեն | «-երեն» վերջածանցն արդեն նշանակում է «լեզու» | |
| մեղանչեցի հանուն հանգիստ խղճի | մեղքս քավեցի/ապաշխարեցի/մեղքս խոստովանցի հանուն հանգիստ խղճի | մեղանչել նշանակում է մեղք գործել | |
| հոգեբարձու | հոգաբարձու | «հոգս» և ոչ «հոգի» արմատից է | |
| այսօր առավել, քան երբեք | այսօր առավել, քան երբևէ | ||
| չոր գինի | դառը գինի | ||
| չեմ ուզում կրկնվել | չեմ ուզում կրկնել | ||
| հանգեց | հանգավ | ||
| հագցրեցի | հագցրի | ||
| բարետես արտաքինով աղջիկներ | բարետես աղջիկներ | «տես»-ը «տեսք» բառից է, որը նաև արտաքին է նշանակում | |
| ներկաների մեծ մասը ծափահարեցին | ներկաների մեծ մասը ծափահարեց | «մասը» եզակի է, հետևաբար ստորոգյալն էլ եզակի պիտի լինի | |
| արձանը փողոցի վրա | արձանը փողոցում | ||
| մատեր | մատներ | գրաբարյան ն վերջնահնչյուն ունեցող միավանկ բառերից (հարսն, գառն, մուկն, ձուկն) մեկն է, որի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ (բացառություն է ռուսներ ձևը, քանի որ բառի սկզբնական ձևը եղել է ուռուս): | |
| խոսալ | խոսել | ||
| փախնել | փախչել | ||
| ցրտից սառել | ցրտից սառչել | ||
| հորմոնալ | հորմոնային | ||
| հիշացնել | հիշեցնել | ||
| գերանալ | գիրանալ | ||
| անձեռնոցիկ | անձեռոցիկ | ||
| իրանց | իրենց | ||
| հավաքածո | հավաքածու | ||
| ժողովածո | ժողովածու | ||
| գլուխս պտտվում է | գլխիս պտտվում է | ||
| կամուրջի | կամրջի | ||
| իր մեջ ներառում է | ներառում է | ||
| պոչին նստել | հետևել | ||
| կրկին անգամ | կրկին, վերստին | ||
| վայրենի աղջիկ | վայրի աղջիկ | ||
| ավիրել | ավերել | ||
| ներ է կրված Ռուսաստանից | ներկրված է Ռուսաստանից | -ներ նախածանցը չի կարող տրոհվել բառից և հանդես գալ առաձին: | |
| քայլելուց խոսել | քայլելիս խոսել | «քայլելուց» նշանակում է՝ քայլելու պատճառով, «քայլելիս» նշանակում է՝ քայլելու ընթացքում | |
| հինգին վեց պակաս | հինգից վեց է պակաս | ||
| երեկոյան ժամը 19-ին | երեկոյան ժամը 7-ին | ||
| կցույց տամ | ցույց կտամ | ռուսաբանություն | |
| երեկոյան ժամը 19-ին | երեկոյան ժամը 7-ին | ||
| համաձայնել ասածների հետ | համաձայնել ասածներին | ||
| սիրահարվել նրա վրա | սիրահարվել նրան | ||
| ներողություն խնդրել նրան | ներողություն խնդրել նրանից | ||
| տեղյակ լինել դեպքի մասին | տեղյակ լինել դեպքից/դեպքին | ||
| իմ մոտ/վրա/պես/նման/համար | ինձ մոտ/վրա/պես/նման/համար | սակայն ճիշտ է՝ մեր մոտից/մոտով/մոտի | |
| տեղյակ լինել դեպքի մասին | տեղյակ լինել դեպքից/դեպքին | ||
| ծիծաղալ | ծիծաղել | ||
| սառչելով | սառելով | ||
| սառում ենք | սառչում ենք | ||
| կաշվեգործ | կաշեգործ | ||
| վայրկյանական | վայրկենական | ||
| առօրյական | առօրեական | ||
| ութանասուն | ութսուն |
Ուղղագրական սխալներ
[խմբագրել]| Սխալ | Ճիշտ | Նշումներ |
|---|---|---|
| չե | չէ | «չէ»-ն բարդ բառ է՝ կազմված «չ» նախածանցից և «է» բայից, որի պատճառով էլ պահպանվում է երկրորդ արմատի սկզբնատառը |
| որևե | որևէ | «որևէ»-ն ևս բարդ բառ է՝ կազմված «որ», «և» և «է» բառերից, որի պատճառով էլ պահպանվում է երրորդ արմատի սկզբնատառը |
| սխմել | սեղմել | |
| դեղերը ետ չեն ընդունվում | դեղերը հետ չեն ընդունվում | հին ուղղագրությունից նոր ուղղագրության անցնելիս՝ «յետ»->«հետ» տառադարձության փոխարեն «յետ»->«ետ» սխալ տառադարձման հետևանքն է |
| լռիվ | լրիվ | |
| ՈՒկրաինա | Ուկրաինա | ճիշտ ձեւը՝ «Ու» |
| ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ | ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ | բոլոր տառերը մեծատառ գրելիս նաև Ւ (վյուն) տառն է մեծատառ գրվում |
| Հայկական Սովետական Հանրագիտարան | «Հայկական սովետական հանրագիտարան» | հայերենում քանի բառից բաղկացած հատուկ անվան միայն առաջին տառն է մեծատառ գրվում․ հատուկ անվան ամբողջությունը ցույց տալու համար այն ներառվում է չակերտների (« ») մեջ |
| Շահ Աբաս | Շահ-Աբաս | |
| Սայաթ Նովա | Սայաթ-Նովա | |
| ինչ որ | ինչ-որ | Գծիկով է գրվում անորոշ դերանունը, իսկ հարաբերական դերանունը՝ ոչ: Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք մենք իրար որպես անծանոթներ... և Ինչ որ կա իմ սրտում, բոլորը ձեզ, բոլորը ձեզ... |
| շուտ շուտ | շուտ-շուտ | |
| փոքր ինչ | փոքր-ինչ | |
| Խնկո Ապեր | Խնկո-Ապեր | |
| Պրագա | Պրահա | |
| հիփոթեքային | հիպոթեկային | |
| Հաիթի | Հայիթի | |
| Կոստանդնապոլիս | Կոստանդնուպոլիս | |
| Պաստերնակ | Պաստեռնակ | |
| Սմիրնով | Սմիռնով | |
| Եվրոմիություն | Եվրամիություն | Եվր փոխառյալ արմատը ա հոդակապով միանում է հաջորդ արմատին, եթե բառը հայերեն է, իսկ փոխառյալ բառերին միանում է ո տառով, ինչպես՝ Եվրոբանկ, Եվրոնյուզ, եվրոպառլամենտ: Ինչպես էլեկտր փոխառյալլ արմատ: Էլեկտրասյուն, էլեկտրաէներգիա և այլն: |
| Եվրոտեսիլ | Եվրատեսիլ | |
| Մանրե | Մանրէ | բարդ բառ կազմված «մանր» և «է» (լինել, էակ, էություն) արմատներից: |
Կետադրական սխալներ
[խմբագրել]| Սխալ | Ճիշտ | Նշումներ |
|---|---|---|
| անունդ ինչ է? | անունդ ի՞նչ է | պարույկը դրվում է հարցական բառի վերջին ձայնավորի վրա |
| Ու՞ր ես գնում Ու՜ր հասար |
Ո՞ւր ես գնում Ո՜ւր հասար |
Ո+ւ տառերից ձայնավոր նշանակող տառը ո-ն է, ուստի առոգանական նշանները դրվում են դրա վրա: |
| միթե՞ այդպես է | մի՞թե այդպես է | «միթե»-ի վրա որպես բացառություն պարույկը դրվում է առաջին ձայնավորի վրա |
| եկա,տեսա,հաղթեցի | եկա, տեսա, հաղթեցի | ստորակետից, միջակետից, վերջակետից, և փակման չակերտից հետո պետք է դնել մեկ բացատ |
| ինչ հիանալի հանդես էր! | ի՜նչ հիանալի հանդես էր, ի՛նչ հիանալի հանդես էր, ինչ հիանալի՜ հանդես էր |
հայերեն կետադրությունում «!» նշանը չկա |
| <<Հայաստան>> հիմնադրամ | «Հայաստան» հիմնադրամ | < և > նշանները մաթեմատիկական համեմատական նշաններ են. չակերտների մասին ավելի մանրամասն տե՛ս այստեղ |
| "Հայաստան" հիմնադրամ | «Հայաստան» հիմնադրամ | հայերեն կետադրությունում «" "» նշան չկա. չակերտների մասին ավելի մանրամասն տե՛ս այստեղ |
| շա~տ եմ սիրում | շա՜տ եմ սիրում | հայերեն կետադրությունում «~» նշան չկա |
| Չ՛ծխել, չ՛խմել, չ՛թափել, չ՛ջնջել | Չծխել, չխմել, չթափել, չջնջել | հայերենում չ-ով ձևերը չեն շեշտվում: |
Տե՛ս նաև
[խմբագրել]Հիփոթեկ բառի ճիշտ ձևը տարբեր սյունակներում ներկայացված է տարբեր գրությամբ:
Աղբյուրներ
[խմբագրել]- Բարսեղյան, Հ.Խ., Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու 1956-2006, 9-րդ հրաշալիք հրատարակչություն, Երևան, 2006:
- Լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» հրատարակչության առաջին համարից
- Գալստյան, Հենրիկ: Ճիշտը և սխալը. բառագործածության, բառաձևի և կապակցական սխալները հայերենում: Զանգակ-97, 2007:
- «Լեզվաշխարհ» (ժողովածու), 2011, պրակ 1, հունվար-փետրվար:
- Lezu.am կայքի այս և այս էջերից
- ամսոուլ.com զրուցարանից
- Deghin.LJ բլոգից