Jump to content

Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր30

Վիքիգրքեր-ից

268.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBb x AaBb,եթե ալելային գեների երկու զույգերում էլ առկա է լրիվ դոմինանտություն:Իսկ ի՞նչ կստացվի,եթե մեկում լինի լրիվ դոմինանտություն,իսկ մյուսում՝ ոչ լրիվ:

269.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBbCc x AaBbCc,եթե ալելային գեների երեք զույգերում էլ առկա է լրիվ դոմինանտություն:Իսկ ի՞նչ կստացվի,եթե երեք զույգերում էլ լինի ոչ լրիվ դոմինանտություն:

270.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBbCCDd x AaBbCCDd,եթե ալելային գեների առաջին երկու զույգերում առկա է լրիվ դոմինանտություն,իսկ վերջին երկու զույգում՝ ոչ լրիվ:

271.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBbCcDd x AaBbCcDd,եթե ալելային գեների առաջին երեք զույգերում առկա է լրիվ դոմինանտություն,իսկ վերջին զույգերում՝ ոչ լրիվ:

272.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBBCCDd x aaBbccDd,եթե ալելային գեների բոլոր զույգերում առկա է լրիվ դոմինանտություն:Իսկ ի՞նչ կստացվի,եթե բոլոր զույգերում էլ լինի ոչ լրիվ դոմինանտություն:

273.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AaBbCCddEe x AabbccDdEE,եթե ալելային գեների առաջին երեք զույգերում առկա է լրիվ դոմինանտություն,իսկ վերջին երկուսում՝ ոչ լրիվ:

274.Քանի՞ գենոտիպ և քանի՞ ֆենոտիպ կստացվի հետևյալ խաչասերումից՝ AABbCcDdEe x AaBbCcDDEe,եթե ալելային գեների առաջին երեք զույգերում առկա է ոչ լրիվ դոմինանտություն,իսկ վերջին երկուսում՝ լրիվ:

275.Ալիքաձև մազերը ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ,երբ ծնողներից մեկն ունենում է գանգուր մազեր,իսկ մյուսը՝ ուղիղ:Գտնել ալիքաձև մազերով ծնողներից գանգուր մազերով երեխա ծնվելու հավանականությունը:

276.Գիշերային գեղեցկուհի բույսի վարդագույն ծաղիկները ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ,երբ խաչասերում ենք կարմիր և սպիտակ ծաղիկներով բույսերը:Ֆենոտիպորեն ինչպիսի՞ արդյունք կստացվի կարմիր և վարդագույն ծաղիկներով բույսերի խաչասերումից:

277.Աջլիկ,ալիքաձև մազերով տղամարդը ամուսացավ ձախլիկ,ալիքաձև մազերով կնոջ հետ:Նրանց առաջին երեխան ձախլիկ էր և ուներ ալիքաձև մազեր: Գտնել ձախլիկ, գանգուր մազերով երեխա ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում, եթե աջլիկությունը դոմինանտում է ձախլիկության նկատմամբ, իսկ ալիքաձև մազերը ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ, երբ ծնողներից մեկն ունենում է գանգուր մազեր, իսկ մյուսը՝ ուղիղ, և այդ հատկանիշները ժառանգվում են աուտոսոմային չշղթայակված գեներով:

278. Շագանակագույն աչքերով և գանգուր մազերով տզամարդը ամուսնացավ շագանակագույն աչքերով և ուղիղ մազերով կնոջ հետ, որի հայրն ուներ երկնագույն աչքեր: Գտնել շագանակագույն աչքերով և գանգուր մազերով երեխա ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում, եթե շագանակագույն աչքեր պայմանավորող գենը դոմինանտում է երկնագույն աչքեր պայմանավորողի նկատմամբ, իսկ ալիքաձև մազերը ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ, երբ ծնողներից մեկն ունենում է գանգուր մազեր, իսկ մյուսը՝ ուղիղ, և այդ հատկանիշները ժառանգվում են աուտոսոմային չշղթայակցված գեներով:

279. Մորու վարդագույն ծաղիկները ստացվում են որպես միջանկյալ հատկանիշ, երբ խաչասերում ենք կարմիր և սպիտակ ծաղիկներով առանձնյակները: Բաժակի ձևը կարող է լինել նորմալ՝ որոշվող ոչ լրիվ դոմինանտ գենով, տերևանման՝ որոշվող նրա ռեցեսիվ ալելով: Հետերոզիգոտ բույսերում հանդես է գալիս միջանկյալ ձևի բաժակ: Երկու զույգ գեները գտնվում են տարբեր քրոմոսոմներում: Որոշել վարդագույն պտուղներով միջանկյալ ձևի բաժակով բույսերի խաչասերումից ստացված սերնդի հնարավոր գենոտիպերը և ֆենոտիպերը:

280. Սակավարյունության տեսակներից է մանգաղաձև էրիթրոցիտների առաջացումը, որը պայմանավորված է հեմոգլոբինի մոլեկուլի բետտա-շղթաներում մեկ ամինաթթվի փոփոխությամբ: Այս հատկանիշը ժառանգվում է ոչ լրիվ դոմինանտությամբ: Հոմոզիգոտ ռեցեսիվ ձևերը մահանում են մինչև սեռահասուն դառնալը: Երկու դոմինանտ գեների առկայությունը որոշում է նորմալ հեմոգլոբինի առաջացումը, իսկ հետերոզիգոտների էրիթրոցիտների մի մասն է մանգաղաձև, բայց դրա հետ միասին առանձնյակները չեն վարակվում մալարիայով, որովհետև մալարիայի պլազմոդիումը չի կարողանում զարգանալ մանգաղաձև էրիթրոցիտներում: Ընտանիքում, որտեղ ծնողներից մեկն ուներ նորմալ հեմոգլոբին, իսկ մյուսի էրիթրոցիտների մի մասը մանգաղաձև էր, ծնվեց երկու երեխա (ոչ միաձվային երկվորյակներ): Գտնել հավանականությունն այն բանի, որ այդ երկու երեխաներն էլ չեն վարակվի մալարիայով:


Պատասխաններ

268. 9 գենոտիպ, 4 ֆենոտիպ, եթե ալելային գեների երկու զույգում էլ առկա է լրիվ դոմինանտություն, 9 գենոտիպ, 6 ֆենոտիպ, եթե մեկում լրիվ դոմինանտություն է, մյուսում՝ ոչ լրիվ:

269. 27 գենոտիպ, 8 ֆենոտիպ, եթե լրիվ դոմինանտություն է, և 27 գենոտիպ, նույքան էլ ֆենոտիպ՝ ոչ լրիվ դոմինանտության դեպքում:

270. 27 գենոտիպ, 12 ֆենոտիպ

271. 81 գենոտիպ, 24 ֆենոտիպ

272. 12 գենոտիպ, 4 ֆենոտիպ, եթե լրիվ դոմինանտություն է, և 12 գենոտիպ, նույքան էլ ֆենոտիպ՝ ոչ լրիվ դոմինանտության դեպքում:

273. 24 գենոտիպ, 16 ֆենոտիպ

274. 108 գենոտիպ, 36 ֆենոտիպ

275. 1/4

276. Կարմիր և վարդագույն ծաղիկներով բույսեր՝ 1:1 հարաբերությամբ:

277. 1/8

278. 0

280. 1/4