Jump to content

Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր28

Վիքիգրքեր-ից

236.Խոշոր եղջերավոր անասունների անեղջյուրությունը պայմանավորող գենը դոմինանտում է եղջյուր ունենալը պայմանավորող գենի նկատմամբ:Ինչպիսի՞ սերուդ կարելի է սպասել անեղջյուր ցուլի և եղջյուրավոր կովի խաչասերումից:

237.Մարդկանց բազմամատությունը ժառանգվում է որպես աուտոսոմային դոմինանտ հատկանիշ:Ընտանիքում,որտեղ կինը բազմամատ էր,իսկ ամուսինը՝ ըստ այդ հատկանիշի նորմալ,ծնվեց նորմալ երեխա:Գտնել այդ ընտանիքում հաջորդ երեխայի՝ ըստ այդ հատկանիշի նորմալ ծնվելու հավանականությունը:

238.Մարդու աջլիկությունը պայմանավորող գենը դոմինանտում է ձախլիկությունը պայմանավորող գենի նկատմամբ:Հնարավո՞ր է,արդյոք,որ ընտանիքում երկու աջլիկ ամուսիններից ծնվի ձախլիկ երեխա,իսկ ձախլիկ ամուսիններից՝ աջլիկ երեխա:

239.Մարդու պեպեններ ունենալը դոմինանտում է պեպեններ չունենալու նկատմամբ:Ֆենոտիպորեն ինչպիսի՞ սերունդ կստացվի այն ընտանիքում,որտեղ ամուսինը պեպենոտ է,իսկ կինը պեպեններ չունի:Հայտնի է,որ ամուսնու ծնողներից միայն մեկը ուներ պեպեններ:

240.Երբ Գ. Մենդելը դեղին սերմերով ոլոռը խաչասերեց կանաչ սերմեր ունեցողի հետ,առաջին սերնդում բոլոր բույսերը ստացվեցին դեղին սերմերով:Դրանց ինքնափոշոտումից հետո նա ստացավ 6022 դեղին և 2001 կանաչ սերմերով բույսեր:Գրել խաչասերումների ամբողջ ընթացքը:

241.Պոմիդորի պտղի կարմիր գույնը դոմինանտում է դեղինի նկատմամբ:Դաշտում եղած թփերից 270-ը ունի կարմիր գույնի պտուղներ,իսկ 91-ը՝ դեղին գույնի:Սրանցից քանի՞սն են հոմոզիգոտ,եթե դաշտում եղած թփերից ստացվել են միևնույն ծնողական ձևերից:

242.Պոմիդորի պտղի կլոր ձևը դոմինանտում է տանձաձևի նկատմամբ:Հավաքած բերքի 27 տ կլոր ձևի պտուղներ են,իսկ 26 տ՝ տանձաձև:Գրել ծնողական ձևերի գենոտիպերը,եթե դաշտում եղած թփերը ստացվել են միևնույն ծնողական ձևերից և բերքատվությամբ չեն տարբերվում:

243.Ռեզուս գործոնը ժառանգվում է որպես դոմինանտ հատկանիշ:Այն արյունը,որում կա ռեզուս գործոն,կոչվում է ռեզուս դրական,իսկ այն արյունը,որի մեջ ռեզուս գործոն չկա՝ ռեզուս բացասական:Ընտանիքում,որտեղ ամուսինը ուներ ռեզուս դրական արյուն,իսկ կինը՝ ռեզուս բացասական,ծնվեց երեխա՝ ռեզուս դրական արյունով:Գտնել ռեզուս դրական արյունով երեխա ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում:

244.Մարդու խլությունը որոշող գենը ռեցեսիվ է նորմալ լսողությունը պայմանավորող գենի նկատմամբ:Խուլ տղամարդու և նորմալ կնոջ ամուսնությունից ծնվեց խուլ երեխա:Գտնել ամուսինների գենոտիպերը:

245.Շագանակագույն աչքեր ունեցող ծնողների առաջին երեխան ուներ երկնագույն աչքեր:Գտնել հաջորդ երեխան երկնագույն աչքերով ծնվելու հավանականությունն այդ ընտանիքում,եթե հայտնի է,որ շագանակագույն աչքեր պայմանավորող գենը դոմինանտում է երկնագույն աչքեր պայմանավորողի նկատմամբ:

246.Ծովախոզուկների փրչոտ բուրդը որոշող գենը դոմինանտում է հարթ բուրդը պայմանավորող գենի նկատմամբ:Երկու փրչոտ ծովախոզուկների մի անգամ խաչասերումից ստացվեցին 153 փրչոտ և 49 հարթ բրդով ծովախոզուկներ:Դրանցից քանի՞սն են հետերոզիգոտ,քանի՞սը՝ հոմոզիգոտ:

247.Երկու սև էգ ծովախոզուկների խաչասերեցին սպիտակ արուի հետ:Էգերից մեկը ունեցավ 11 սպիտակ և 10 սև,իսկ մյուսը՝ 18 սև ծովախոզուկներ:Գտնել ծնողների և նրանց սերունդների գենոտիպերը:

248.Ինքնափոշոտվող և մեկ հատկանիշով հետերոզիգոտ բույսի F2 և F3 սերունդների ո՞ր մասը կկազմեն հետերոզիգոտ առանձնյակները ընտրության բացակայության և նույն քանակի սերունդ ունենալու պայմաններում:

249.Երկու սև մկների խաչասերումից սերնդում բոլորը ստացվեցին սև:Ստացված սև մկներին նորից խաչասերեցին,և սերնդում դարձյալ բոլորը սև ստացվեցին:Բայց,երբ խաչասերեցին F2-ում ստացված սև մկներից մեկին ծնողական ձևերից մեկի հետ,ստացվեցին սև և շագանակագույն մկներ՝ 3:1 հարաբերությամբ:Գտնել ծնողական ձևերի և սերունդների գենոտիպերը բոլոր խաչասերումների ժամանակ:

250.Աղվեսների մորթու պլատինագույնը դոմինանտում է արծաթագույնի նկատմամբ և որոշվում է աուտոսոմային քրոմոսոմում գտնվող գենով,բայց հոմոզիգոտ վիճակում բերում է սաղմի վախճանին:Որոշ դեպքերում,նորաձևության թելադրմամբ,պլատինագույն մորթին շատ բարձր է գնահատվում,քան արծաթագույնը,և անհրաժեշտություն է առաջանում ստանալ,ինչքան կարելի է շատ,պլատինագույն մորթի ունեցող աղվեսներ:Ինչպիսի՞ զույգերն է ձեռնտու խաչասերել,որպեսզի ստացվեն ավելի շատ պլատինագույն մորթի ունեցող աղվեսներ,և սերնդի ավելի քիչ կորուստ լինի: 251.Խոշոր եղջերավոր անասունների ոտքի կարճությունը պայմանավորող գենը դոմինանտում է ոտքի նորմալ երկարությունը որոշող գենի նկատմամբ:Միևնույն ժամանակ,երբ այդ ձևը հոմոզիգոտ վիճակում է,հորթերը ծնվում են մահացած:Տնտեսությունում պահվում է 300 հորթ,որոնք ստացվել են ներցեղատեսակային կարճաոտ առանձնյակների խաչասերումից:Դրանցից քանի՞սն ունի ոտքի նորմալ երկարություն:

252.Ինչպե՞ս ստացվեց,որ Գ. Մենդելի կողմից խաչասերման համար վերցրած սկզբնական առանձնյակները (դեղին և կանաչ,հարթ և կնճռոտ սերմերով և այլ հատկանիշներով) հոմոզիգոտներ էին:

253.Ինքնափոշոտումը բերում է հոմոզիգոտության բարձրացմանը:Ընդունելով որևէ ալելի նկատմամբ ընտրության բացակայությունը,հաշվել,թե մեկ հատկանիշով հետերոզիգոտ բույսի (Aa) որերորդ սերնդում հոմոզիգոտների թիվը կգերազանցի 99 %-ը:

Պատասխաններ

236.Եթե ցուլի գենոտիպը AA է,ապա սերնդում բոլորը կլինեն անեղջյուր՝ Aa,իսկ եթե գենոտիպը Aa է,ապա կեսը անեղջյուր՝ Aa,իսկ մյուս կեսը՝ եղջյուրավոր՝ aa:

237.1/2:

238.Աջլիկ ամուսիններից կարող է ծնվել ձախլիկ երեխա,եթե ամուսիները հետերոզիգոտներ են տվյալ հատկանիշի նկատմամբ:Ձախլիկ ամուսիններից հնարավոր չէ,որ ծնվի աջլիկ երեխա:

239.Երեխաների կեսը կլինի պեպենոտ,մյուս կեսը՝ առանց պեպենների:

241.181:

242.P Aa x aa:

243.Եթե ամուսնու գենոտիպը AA է,ապա 1,իսկ եթե՝ Aa,ապա 1/2:

244.P Aa x aa:

245.1/4:

246.Հետերոզիգոտ 102,հոմոզիգոտ՝ 100:

248.F2-ում 25 %;F3-ում 12,5 %:

250.Պլատինագույն և արծաթագույն:

251.100:

253.7-րդ սերնդում: