Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր27
228.Որքա՞ն սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ կստացվեն տղամարդու և կնոջ 200-ական սկզբնական սեռական բջիջներից (սպերմատոգոնիումներից և օվոգոնիումներից),որոնք արդեն տեղափոխվել են աճման գոտի:Ինչո՞ւ:
229.Էյակուլյացիայի (սերմնաժայթքման) ժամանակ սերմնահեղուկը պարունակում է մոտ 3 • 108 սպերմատոզոիդներ:Քանի՞ առաջին և երկրորդ կարգի սպերմատոցիտներից և սպերմատիդներից է այն առաջացել:
230.Աղջիկ երեխա ծնվելու պահին նրա յուրաքանչյուր ձվարանում կա մոտ մեկ միլիոն առաջնային ֆոլիկուլ (առաջին կարգի օվոցիտ):Կնոջ կյանքի ընթացքում մինչև ձվազատում դրանցից հասնում է մոտ 450-ը:Հաշվել օգտագործված առաջնային ֆոլիկուլների տոկոսը:
231.Կնոջ կյանքի ընթացքում առաջնային ֆոլիկուլներից (առաջին կարգի օվոցիտ) մինչև ձվազատում հասնում է մոտ 450-ը:Հաշվել կնոջ վերարտադրման շրջանի տևողությունը:
232.Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել էր անհայտ կնոջ դիակ:Անհրաժեշտ էր պարզել մահացած կնոջ մոտավոր տարիքը:Դիահերձման ժամանակ պարզվեց,որ նրա մի ձվարանում կա 91 դեղին մարմնի սպի,իսկ մյուսում՝ 89:Մոտավորապես քանի՞ տարեկան է այդ կինը,եթե պարզվել է,որ նա երեխաներ չի ունեցել և ընդունենք,որ ձվազատման պրոցեսը սկսվել է մոտ 13 տարեկանում,դաշտանային ցիկլը տևում է մեկ ամիս և յուրաքանչյուր դեղին մարմին առաջացնում է մեկ սպի:
233.26-ամյա,առանց զավակների կնոջ դիահերձման ժամանակ պարզվեց,որ նրա յուրաքանչյուր ձվարանում կա 75-ական դեղին մարմնի սպի:Մոտավորապես ո՞ր տարիքում է սկսվել այդ կնոջ ձվազատումը,եթե ընդունենք,որ դաշտանային ցիկլը տևու է մեկ ամիս,և յուրաքանչյուր դեղին մարմին առաջացնում է մեկ սպի:
234.Ծածկասերմ բույսի առէջներից մեկում առաջացել է 1000000 փոշեհատիկ:Քանի՞ վեգետատիվ բջիջ և սպերմիումներ են նրանք պարունակում:
235.Վարսանդի սերմնարանում կա 10 սաղմնապարկ:Քանի՞ հապլոիդ բջիջներ են պարունակվում սերմնարանում:
Պատասխաններ
228.800 սպերմատոզոիդներ և 200 ձվաբջիջներ:
229.0,75 • 108 I կարգի սպերմատոցիտներից, 1,5 • 108 II կարգի սպերմատոցիտներից,3 • 108 սպերմատիդներից:
230.0,0225 %:
231.37,5 տարի:
232.28 տարեկան:
233.13,5 տարեկան:
234.1 մլն վեգետատիվ բջիջ և 2 մլն սպերմիումներ:
235.60: