Jump to content

Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր25

Վիքիգրքեր-ից

83 Գտնել ճեղքված գլյուկոզի և սինթեզված ԱԵՖ քանակները եթե գյլուկոզի ժամանակ առաջացել է 16 մոլ ջուրմ

84.Գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ առաջացավ 10 մոլ H2O:Ինչքա՞ն օգտակար էներգիա է կուտակվել ԱԵՖ-ի ձևով:

85.Գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ առաջացավ 20 մոլ H2O:Քանի՞ մոլ գլյուկոզ է ճեղքվել և քանի՞ մոլ կաթնաթթու է առաջացել այդ ընթացքում:

86.Քանի մոլ ԱԵՖ,կաթնաթթու և H2O է առաջացել 5 մոլ գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ:

87.Գտնել ճեղքված գլյուկոզի և ԱԵՖ-ում կուտակված օգտակար էներգիայի քանակները,եթե գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ առաջացել է 26 մոլ H2O:

88.Որքա՞ն է բջջում էներգիայի կորուստը 1 մոլ գլյուկոզի ճեղքման անթթվածին փուլում:

89.Որքա՞ն է բջջում էներգիայի կորուստը,եթե գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ առաջացել է 18 մոլ ԱԵՖ:

90.Որքա՞ն է բջջում էներգիայի կորուստը,եթե գլյուկոզի անթթվածին ճեղքման ժամանակ առաջացել է 16 մոլ H2O:

91.Որքա՞ն է բջջում էներգիայի կորուստը 3 մոլ գլյուկոզի ճեղքման թթվածնային փուլում:

92.Որքա՞ն է բջջում էներգիայի կորուստը 8 մոլ գլյուկոզի մինչև վերջ ճեղքման ժամանակ:

93.Հաշվել գլյուկոզի մինչև կաթնաթթու անթթվածին ճեղքման օգտակար գործողության գործակիցը:

94.Հաշվել գլյուկոզի ճեղքման թթվածնային փուլի օգտակար գործողության գործակիցը:

95.Հաշվել գլյուկոզի մինչև վերջ ճեղքման պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

96.Հաշվել 1 գ գլյուկոզի ճեղքումից անջատվող էներգիան:

97.Օրգանիզմում ճեղքման է ենթարկվել 8 մոլ գլյուկոզ,որից 3 մոլը՝ թթվածնային փուլով:Քանի՞ մոլ ԱԵՖ է առաջանում անթթվածին,թթվածնային փուլերի և ամբողջ պրոցեսի ընթացքում:

98.Օրգանիզմում ճեղքման է ենթարկվել 12 մոլ գլյուկոզ,որից 7 մոլը՝ թթվածնային փուլով:Ինչքա՞ն օգտակար էներգիա է կուտակվել ԱԵՖ-ի ձևով անթթվածին,թթվածնային փուլերի և ամբողջ պրոցեսի ընթացքում:

99.Օրգանիզմում ճեղքման ենթարկված 13 մոլ գլյուկոզից միայն 5 մոլ անցավ թթվածնային փուլով:Քանի՞ մոլ CO2 է առաջացել և քանի՞ մոլ կաթնաթթու է մնացել ամբողջ պրոցեսի ընթացքում:

100.Օրգանիզմում ճեղքման ենթարկված 10 մոլ գլյուկոզից միայն 4 մոլը անցավ թթվածնային փուլով:Քանի՞ մոլ ջուր է անջատվել անթթվածին և թթվածնային փուլերում:

101.Օրգանիզմում ճեղքման է ենթարկվել 9 մոլ գլյուկոզ,որից միայն 5 մոլը թթվածնային փուլով:Որքա՞ն է կազմում էներգիայի կորուստը այդ ընթացքում:

102.Օրգանիզմում ճեղքման է ենթարկվել 14 մոլ գլյուկոզ,որից միայն 8 մոլը՝ թթվածնային փուլով:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

103.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 18 մոլ CO2 և 136 մոլ H2O:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:

104.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 12 մոլ CO2 և 90 մոլ H2O:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:Դրանցից քանիս՞ն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

105.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 24 մոլ CO2 և 176 մոլ H2O:Քանի՞ մոլ ԱԵՖ է սինթեզվել այդ ընթացքում:

106.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 36 մոլ CO2 և 266 մոլ H2O:Գտնել ճեղքված գլյուկոզի մոլերի և ԱԵՖ-ում կուտակված օգտակար էներգիայի քանակները:

107.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 42 մոլ CO2 և 320 մոլ H2O:Հաշվել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

108.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 30 մոլ CO2 և 226 մոլ H2O:Քանի՞ մոլ կաթնաթթու է մնացել և քանի՞ մոլ O2 ծախսվել այդ ընթացքում:

109.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 18 մոլ CO2 և 140 մոլ H2O:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

110.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 48 մոլ CO2 և 310 մոլ ԱԵՖ:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը,դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

111.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 12 մոլ CO2 և 86 մոլ ԱԵՖ:Քանի՞ մոլ H2O է անջատվել այդ ընթացքում:

112.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 42 մոլ CO2 և 272 մոլ ԱԵՖ:Ինչքա՞ն օգտակար էներգիա է կուտակվել անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում և քանի՞ մոլ O2 է ծախսվել:

113.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 36 մոլ CO2 և 236 մոլ ԱԵՖ:Քանի՞ մոլ կաթնաթթու է մնացել այդ ընթացքում:

114.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 54 մոլ CO2 և 348 մոլ ԱԵՖ:Հաշվել էներգիայի կորուստը ամբողջ պրոցեսի ընթացքում:

115.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 60 մոլ CO2 և 390 մոլ ԱԵՖ:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

116.Փորձերը ցույց տվեցին,որ գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում կա 8 մոլ կաթնաթթու և առաջացել է 36 մոլ CO2:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

117.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 12 մոլ կաթնաթթու և առաջացել է 18 մոլ CO2:Քանի՞ մոլ ԱԵՖ է սինթեզվել այդ ընթացքում:

118.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 4 մոլ կաթնաթթու և առաջացել՝ 48 մոլ CO2:Գտնել անջատված ջրի մոլերի քանակը:

119.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 6 մոլ կաթնաթթու և առաջացել է 18 մոլ CO2:Գտնել ԱԵՖ-ում պահեստավորված էներգիայի և ծախսված O2-ի մոլերի քանակը:

120.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 12 մոլ կաթնաթթու և առաջացել է 24 մոլ CO2:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

121.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 10 մոլ կաթնաթթու և առաջացել է 30 մոլ CO2:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտաար գործողության գործակիցը:

122.Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը,եթե անջատվել է 24 մոլ CO2 և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 6400 կջոուլ էներգիա:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

123.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում անջատվել է 42 մոլ CO2 և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 10800 կջոուլ էներգիա:Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում առաջացած ԱԵՖ-ի մոլերի քանակը:

124.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում անջատվել է 30 մոլ CO2 և ԱԵՖ-ում պահեստավորվել է 7840 կջոուլ էներգիա:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

125.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում անջատվել է 18 մոլ CO2 և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 4800 կջոուլ էներգիա:Քանի՞ մոլ H2O է անջատվել:

126.Քանի՞ մոլ O2 է ծախսվել և քանի՞ մոլ կաթնաթթու մնացել օրգանիզմում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում անջատվել է 54 մոլ CO2 և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 14000 կջոուլ էներգիա:

127.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվեց 12 մոլ O2 և առաջացավ 94 մոլ H2O:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

128.Գտնել սինթեզված ԱԵՖ-ի մոլերի քանակը օրգանիզմում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 42 մոլ O2 և առաջացել է 316 մոլ H2O:

129.Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 48 մոլ O2 և առաջացել է 352 մոլ H2O:

130.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվեց 66 մոլ O2 և առաջացավ 490 մոլ H2O:Գտնել անջատված CO2-ի մոլերի և ԱԵՖ-ում կուտակված օգտակար էներգիայի քանակները:

131.Քանի՞ մոլ կաթնաթթու է մնացել և քանի՞ մոլ գլյուկոզ ճեղքվել օրգանիզմում,եթե օգտագործվել է 18 մոլ O2 և առաջացել՝ 140 մոլ H2O:

132.Գլյուկոզի ճեղքման պրոցեսում օրգանիզմում օգտագործվել է 48 մոլ O2 և առաջացել՝ 360 մոլ H2O:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

133.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվեց 18 մոլ O2 և սինթեզվեց 124 մոլ ԱԵՖ:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

134.Քանի՞ մոլ H2O է անջատվել գլյուկոզի ճեղքման պրոցեսում,եթե օգտագործվել է 72 մոլ O2 և սինթեզվել՝ 460 մոլ ԱԵՖ:

135.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվեց 30 մոլ O2 և սինթեզվեց 196 մոլ ԱԵՖ:Ինչքա՞ն օգտակար էներգիա է կուտակվել անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում:

136.Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 36 մոլ O2 և սինթեզվել է 232 մոլ ԱԵՖ:

137.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվեց 78 մոլ O2 և սինթեզվեց 500 մոլ ԱԵՖ:Քանի՞ մոլ կաթնաթթու է մնացել և քանի՞ մոլ CO2 առաջացել այդ ընթացքում:

138.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 16 մոլ կաթնաթթու և օգտագործվել՝ 54 մոլ O2:Քանի՞ մոլ ԱԵՖ է սինթեզվել անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում:

139.Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը,եթե գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 12 մոլ կաթնաթթու և օգտագործվել է 60 մոլ O2:Դրանցից քանի՞սն են անցել թթվածնային,քանի՞սը՝ անթթվածին փուլերով:

140.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 20 մոլ կաթնաթթու և օգտագործվել՝ 18 մոլ O2:Գտնել անջատված ջրի մոլերի քանակը:

141.Գլյուկոզի ճեղքւմից հետո օրգանիզմում մնացել է 20 մոլ կաթնաթթու և օգտագործվել՝ 18 մոլ O2:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

142.Գտնել ԱԵՖ-ում պահեստավորված էներգիայի քանակը անթթվածին և թթվածնային փուլերի ընթացքում,եթե գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 18 մոլ կաթնաթթու և օգտագործվել է 24 մոլ O2:

143.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 14 մոլ կաթնաթթու և օգտագործվել է 36 մոլ O2:Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը:

144.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո օգտագործվել է 84 մոլ O2 և ԱԵՖ-ում պահեստավորվել է 21600 կջոուլ էներգիա:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի քանակը:Դրանցից քանի՞սն են անցել թթվածնային,քանի՞սը՝ անթթվածին փուլերով:

145.Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում առաջացած ԱԵՖ-ի մոլերի քանակը,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 66 մոլ O2 և ԱԵՖ-ում պահեստավորվել է 17200 կջոուլ էներգիա:

146.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 42 մոլ O2 և ԱԵՖ-ում պահեստավորվել է 10800 կջոուլ էներգիա:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

147.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո օգտագործվել է 90 մոլ O2 և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 23200 կջոուլ էներգիա:Քանի՞ մոլ CO2 է անջատվել և քանի՞ մոլ կաթնաթթու մնացել օրգանիզմում:

148.Գտնել անջատված ջրի քանակը օրգանիզմում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օգտագործվել է 42 մոլ O2 և ԱԵՖ-ում պահեստավորվել է 11200 կջոուլ էներգիա:

149.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 16 մոլ կաթնաթթու և առաջացել՝ 104 մոլ ջուր:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի թիվը:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

150.Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում առաջացած ԱԵՖ-ի մոլերի քանակը,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացել է 140 մոլ ջուր և օրգանիզմում մնացել է 8 մոլ կաթնաթթու:

151.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 14 մոլ կաթնաթթու և առաջացել է 410 մոլ H2O:Որքա՞ն է կազմում էներգիայի կորուստը այդ ընթացքում:

152.Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում ԱԵՖ-ում պահեստավորված էներգիայի քանակները,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացել է 226 մոլ ջուր և օրգանիզմում մնացել է 6 մոլ կաթնաթթու:Որոշել նաև օգտագործված O2-ի և անջատված CO2-ի մոլերի քանակը:

153.Հաշվել ամբողջ պրոցեսի օգտակար գործողության գործակիցը,եթե գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 12 մոլ կաթնաթթու և առաջացել է 188 մոլ ջուր:

154.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 18 մոլ կաթնաթթու և սինթեզվել է 246 մոլ ԱԵՖ:Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի և օգտագործված O2-ի մոլերի քանակը:

155.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 14 մոլ կաթնաթթու և սինթեզվել է 394 մոլ ԱԵՖ:Գտնել անթթվածին և թթվածնային փուլերով անցած գլյուկոզի և առաջացած CO2-ի մոլերի քանակը:

156.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 16 մոլ կաթնաթթու և սինթեզվել է 282 մոլ ԱԵՖ:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

157.Գտնել անջատված ջրի մոլերի քանակը օրգանիզմում,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում սինթեզվել է 324 մոլ ԱԵՖ և մնացել է 20 մոլ կաթնաթթու:

158.Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում ԱԵՖ-ում կուտակված էներգիայի քանակը,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օրգանիզմում մնացել է 6 մոլ կաթնաթթու և սինթեզվել է 158 մոլ ԱԵՖ:

159.Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի մոլերի թիվը,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օրգանիզմում մնացել է 26 մոլ կաթնաթթու և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 10160 կջոուլ էներգիա:Դրանցից քանի՞սն են անցել անթթվածին,քանի՞սը՝ թթվածնային փուլերով:

160.Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում առաջացած ջրի մոլերի քանակը,եթե գլյուկոզի ճեղքման պրոցեսում օրգանիզմում մնացել է 22 մոլ կաթնաթթու և ԱԵՖ-ում պահեստավորվել՝ 10000 կջոուլ էներգիա:

161.Գլյուկոզի ճեղքումից հետո օրգանիզմում մնացել է 18 մոլ կաթնաթթու և ԱԵՖ-ում պահեստավորվել է 9840 կջոուլ էներգիա:Գտնել էներգիայի կորուստը անթթվածին և թթվածնային փուլերում:

162.Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում մնացել է 8 մոլ կաթնաթթու և ԱԵՖ-ում պահեստավորվելէ 14000 կջոուլ էներգիա:Գտնել անթթվածին և թթվածնային փուլերում սինթեզված ԱԵՖ-ի մոլերի քանակը:Գտնել նաև օգտագործված O2-ի և անջատված CO2-ի մոլերի քանակը:

163.Օրվա ընթացքում որքա՞ն ԱԵՖ են սինթեզում մարդու բջիջները,եթե նրա ծախսված էներգիան լրացվում է սննդի հետ ընդունած 630 գ գլյուկոզով:Հաշվի առնել այն,որ գլյուկոզի մոլեկուլային զանգվածը 180 ածխածնային միավոր (ա.մ.) է,իսկ ԱԵՖ-ինը՝ 507:

164.Բարձր դասարանի աշակերտի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի քանակը մոտ 10500 կջոուլ է:Քանի՞ գրամ գլյուկոզ է անհրաժեշտ այդ էներգետիկ ծախսը լրացնելու համար,և արդյո՞ք դա բավարար պայման է նորմալ կենսագործունեության համար:

165.Կենդանի օրգանիզմների նյութափոխանակությունը բնութագրելու համար օգտագործում են շնչառական գործակիցը,որը առաջացած CO2-ի և օգտագործված O2-ի մոլերի հարաբերությունն է:Հաշվել գլյուկոզի,քացախաթթվի (CH3COOH),էթանոլի (C2H5OH) և ստեարինաթթվի (C17H35COOH) օքսիդացման շնչառական գործակիցները:

Պատասխաններ

83.12 մոլ:

84.400 կջոուլ:

85.10 մոլ;20 մոլ կաթնաթթու:

86.10 մոլ ԱԵՖ;10 մոլ կաթնաթթու;10 մոլ ջուր:

87.13 մոլ գլյուկոզ և 1040 կջոուլ էներգիա:

88.120 կջոուլ:

89.1080 կջոուլ:

90.960 կջոուլ:

91.3480 կջոուլ:

92.10240 կջոուլ:

93.40 %:

94.55,4 %:

95.54,3 %:

96.15,6 կջոուլ:

97.16 մոլ անթթվածին,108 մոլ թթվածնային,124 մոլ ամբողջ պրոցեսի ընթացքում:

98.960 կջոուլ անթթվածին,10080 կջոուլ թթվածնային,11040 կջոուլ ամբողջ պրոցեսի ընթացքում:

99.30 մոլ CO2,16 մոլ կաթնաթթու:

100.20 մոլ անթթվածին փուլում,168 մոլ՝ թթվածնային:

101.6880 կջոուլ:

102.53,56 %:

103.5 մոլ:

104.Երեք,որից երեքն էլ անթթվածին,իսկ երկուսը՝ թթվածնային փուլերով:

105.152 մոլ:

106.7 մոլ գլյուկոզ;9200 կջոուլ:

107.1560 կջոուլ անթթվածին և 8120 կջոուլ թթվածնային փուլերում:

108.6 մոլ կաթնաթթու;30 մոլ O2:

109.53 %:

110.11,որից տասնմեկն էլ անթթվածին,իսկ ութը՝ թթվածնային փուլերով:

111.98 մոլ:

112.800 կջոուլ,10080 կջոուլ թթվածնային փուլերի ընթացքում,42 մոլ O2:

113.8 մոլ:

114.11880 կջոուլ:

115.53,8 %:

116.10,որից տասն էլ անթթվածին,իսկ 6-ը՝ թթվածնային փուլերով:

117.126 մոլ:

118.356 մոլ:

119.4800 կջոուլ,18 մոլ O2:

120.1200 կջոուլ անթթվածին և 4640 կջոուլ թթվածնային փուլերում:

121.53,3 %:

122.8,որից ութն էլ անթթվածին,իսկ չորսը՝ թթվածնային փուլերով:

123.18 մոլ անթթվածին,իսկ 252 մոլ թթվածնային փուլերում:

124.960 կջոուլ անթթվածին և 5800 կջոուլ թթվածնային փուլերում:

125.138 մոլ:

126.54 մոլ O2;8 մոլ կաթնաթթու:

127.5 մոլ,որից հինգն էլ անթթվածին,իսկ երկուսը՝ թթվածնային փուլերով:

128.274 մոլ:

129.960 կջոուլ անթթվածին և 9280 կջոուլ թթվածնային փուլերում:

130.66 մոլ CO2;16960 կջոուլ:

131.8 մոլ կաթնաթթու;7 մոլ գլյուկոզ:

132.53,8 %:

133.8 մոլ,որից ութն էլ անթթվածին,իսկ երեքը՝ թթվածնային փուլերով:

134.532 մոլ:

135.640 կջոուլ անթթվածին,իսկ 7200 կջոուլ թթվածնային փուլերի ժամանակ:

136.960 կջոուլ անթթվածին և 6960 կջոուլ թթվածնային փուլերում:

137.6 մոլ կաթնաթթու;78 մոլ CO2:

138.34 մոլ անթթվածին,իսկ 324 մոլ թթվածնային փուլերի ընթացքում:

139.16 մոլ,որից տասնվեցն էլ անթթվածին,իսկ տասը՝ թթվածնային փուլերով:

140.152 մոլ:

141.960 կջոուլ անթթվածին և 3480 կջոուլ թթվածնային փուլերում:

142.1040 կջոուլ անթթվածին,իսկ 5760 կջոուլ՝ թթվածնային փուլերի ընթացքում:

143.53,2 %:

144.18 մոլ,որից տասնութն էլ անթթվածին,իսկ տասնչորսը՝ թթվածնային փուլերով:

145.34 մոլ անթթվածին,իսկ 396 մոլ՝ թթվածնային փուլերում:

146.1080 կջոուլ անթթվածին և 8120 կջոուլ թթվածնային փուլերում:

147.90 մոլ CO2,10 մոլ կաթնաթթու:

148.322 մոլ:

149.10 մոլ,որից տասն էլ անթթվածին,իսկ երկուսը՝ թթվածնային փուլերով:

150.14 մոլ անթթվածին,իսկ 108 մոլ թթվածնային փուլերում:

151.12360 կջոուլ:

152.640 կջոուլ անթթվածին,իսկ 7200 կջոուլ՝ թթվածնային փուլերում,30 մոլ O2,30 մոլ CO2:

153.52,9 %:

154.15 մոլ գլյուկոզ,36 մոլ O2:

155.17 մոլ գլյուկոզ անթթվածին փուլով,իսկ 10 մոլ՝ թթվածնային՝ 60 մոլ CO2:

156.1800 կջոուլ անթթվածին և 8120 կջոուլ թթվածնային փուլերում:

157.372 մոլ:

158.560 կջոուլ անթթվածին փուլում,իսկ 5760 կջոուլ՝ թթվածնային:

159.19 մոլ գլյուկոզ,որից տասնինն էլ անթթվածին,իսկ վեցը՝ թթվածնային փուլերով:

160.34 մոլ անթթվածին փուլում,252 մոլ՝ թթվածնային:

161.1800 կջոուլ անթթվածին և 6960 կջոուլ թթվածնային փուլերում:

162.26 մոլ անթթվածին փուլում,324 մոլ՝ թթվածնային,54 մոլ CO2,54 մոլ O2:

163.67,4 կգ: