Jump to content

Կենսաբանություն/տեստեր/լուծումներ/խնդիրներ/հարցեր20

Վիքիգրքեր-ից

1.Հաշվել առողջ օրգանիզմում արյան ձևավոր տարրերի քանակը,եթե մարդն ունի 5 լ արյուն:

2.Հաշվել օրվա ընթացքում սրտի կատարած կծկումների թիվը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

3.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում նախասրտերը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

4.Օրվա ընթացքում քանի՞ ժամ են կծկվում և որքա՞ն հանգստանում փորոքները առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

5.Օրվա ընթացքում քանի՞ ժամ է կազմում փորոքների և նախասրտերի ընդհանուր թուլացումը առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում:

6.Փորոքները օրվա ընթացքում ի՞նչ ծավալի արյուն են մղում շրջանառության մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է:

7.Որքա՞ն է կազմել առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու սրտի աշխատանքի տևողությունը,եթե նախասրտերը կծկվել են 30 րոպե:

8.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում քանի՞ ժամ է կազմել փորոքների կծկումը,եթե նախասրտերը կծկվել են 1 ժամ:

9.Որքա՞ն է սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե սրտի բոլորաշրջանը կազմում է 0.6 վրկ:

10.Հաշվել 1 րոպեում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սրտի բոլորաշրջանը տևում է 0.8 վրկ,իսկ սիստոլային ծավալը՝ 70 մլ:

11.Հաշվել առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքից աորտա մղված արյան ծավալը,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ,իսկ նախասրտերը այդ ընթացքում կծկվել են 15 րոպե:

12.Ձեզ հայտնի տվյալների հիման վրա հաշվել թե առողջ և հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու արյունը 1.5 ժամում քանի՞ անգամ է լրիվ շրջանառություն կատարում:

13.Մարդու հարաբերական հանգստի վիճակում օրական քանի՞ անգամ է արյունը (5 լ) անցնում աջ (ձախ) փորոքով:

14.Ի՞նչ ծավալի արյուն է մղում շրջանառության ձախ փորոքը,եթե մարդը 6 ժամ հարաբերական հանգստի վիճակում է եղել,իսկ 2 ժամ ֆիզիկական աշխատանք է կատարել,որի ընթացքում սրտի կծկումների հաճախականությունը մեծացել է 1,5 անգամ:

15.Հաշվել սրտի կծկումների թիվը 1 րոպեում,եթե մեկ ժամում փորոքների կողմից արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ է մղվել 672 լ արյուն,իսկ սիստոլային ծավալը կազմում է 70 մլ:

16.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների կծկման տևողությունը 99 վրկ է:

ա) Որքա՞ն է կազմում փորոքների թուլացումը:

բ) Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկումը:

17.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում գտնվող սրտի փորոքների թուլացման տևողությունը 470 վրկ է:

ա)Որքա՞ն ժամանակ է մարդը գտնվել հարաբերական հանգստի վիճակում:

բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ:

18.Օրական քանի՞ լիտր արյուն է հասնում առողջ և հարաբերական հանգտսի վիճակում գտնվող մարդու գլխուղեղի բջիջներին,եթե սիստոլային ծավալը 70 մլ է:

19.Մարդու սրտի փորոքները մեկ ժամում արյան շրջանառություն են մղել 630 լ արյուն:

ա)Մեկ կծկման ժամանակ քանի՞ մլ արյուն է մղում շրջանառություն փորոքներից յուրաքանչյուրը:

բ)Որքա՞ն է կազմում նախասրտերի կծկման և թուլացման ժամանակամիջոցները:

20.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերի թուլացման տևողությունը կազմել է 14 րոպե:

ա)Այդ ընթացքում որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունը:

բ)Որքա՞ն արյուն է մղվել մեծ շրջանառություն,եթե սիստոլային ծավալը կազմում է 70 մլ:

21.Գրաֆիկորեն ինչպե՞ս է փոփոխվում արյան հոսքի արագությունը,անոթների լուսածերպերի ընդհանուր լայնությունը և արյան ճնշումը զարկերակներում,մազանոթներում և երակներում:Ինչպիս՞ն է կախումը արյան հոսքի արագության և անոթների լուսածերպերի ընդհանուր լայնության միջև:

22.Առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքի կողմից արյան շրջանառություն է մղվել 112 լ արյուն:

ա)Որքա՞ն է կազմել նախասրտերի կծկման տևողությունն այդ ընթացքում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է:

բ)Որքա՞ն է կազմել փորոքների թուլացումը

23.Մարդու արյան մեջ ներարկեցին 1 մլ 60 գ/լ կոնցենտրացիայով դեղամիջոց:Ինչպիսի՞ կոնցենտրացիա ստացվեց արյան մեջ,եթե մարդու արյան ծավալը 5 լ է:

24.Մարդու արյան մեջ ներարկեցին a մլ դեղամիջոց b գ/լ կոնցենտրացիայով:c ժամանակից հետո որոշել այդ նյութի կոնցենտրացիան արյան մեջ,եթե մեկ ժամում քայքայվում է այդ նյութի 10 %-ը և արյան ծավալը 5 լ է:

Պատասխաններ

1.Էրիթրոցիտներ՝ 2,0-2,5 • 1013,լեյկոցիտներ՝ 2,0-4,5 • 1010,թրոմբոցիտներ՝ 1,0-2,0 • 1012 :

2.Մոտ 108000 անգամ:

3.3 ժամ կծկվում է,21 ժամ՝ հանգտանում:

4.9,9 ժամ կծկվում է, 14,1 ժամ՝ հանգստանում:

5.11,1 ժամ:

6.15120 լ:

7.4 ժամ:

8.3,3 ժամ:

9.100:

10.5,25 լ:

11.630 լ:

12.200 անգամ:

13.1512:

14.2835 լ:

15.80:

16.ա)141 վրկ;բ)30 վրկ:

17.ա)800 վրկ;բ)70 լ:

18.1512 լ:

19.ա)70 մլ;բ)7,5 րոպե կծկվում են և 52,5 րոպե հանգստանում:

20.ա)2 րոպե;բ)84 լ:

22.ա)160 վրկ;բ)752 վրկ: