ԼաՏեԽ/Գրականություն
Արտաքին տեսք
< ԼաՏեԽ
Գրականություն
[խմբագրել]Հետևյալ ցանկը պարունակում է մի շարք հիանալի աղբյուրներ, որոնք կօգնեն սովորել ԼաՏեԽի գործողությունները և յուրացնել նրանց՝
- Ուղեցույց ԼաՏեԽի և էլեկտրոնային հրատարկչության (անգլ.՝ A Guide to LaTeX and Electronic Publishing), Հելմուտ Քոպկա և Փաթրիկ Դեյլի։
- ԼաՏեԽի ոչ շատ կարճ ներածություն (անգլերեն՝ The Not So Short Introduction to LaTeX 2ε կամ ռուսերեն՝ Не очень краткое введение в LaTeX 2ε), Թոբիաս Օետիկեր և այլք։
- Ինչպես գրատպել հավասարությունները ԼաՏեԽում (անգլ.՝ How to Typeset Equations in LaTeX), Ստեֆան Մ․ Մոզեր։
Պարբերականների կաղապարներ
[խմբագրել]Հաճախ, տարբեր գիտական պարբերականներ հասանելի են դարձնում իրենց պարբերականում տպագրվելու ձևի համաձայն ԼաՏեԽի կաղապարներ, որոնք իրենց հերթին շատ հեշտ են դարձնում պարբերականում հրատարակվելու համար հոդված պատրաստելու գործը՝ լուծելով բոլոր ձևային խնդիրները և միայն բովանդակությունը թողնելով հեղինակին։
Այսու տեղադրվում են հղումներ մի շարք հայտնի պարբերականներում տպագրվելու կաղապարներին։ Սովորաբար, օգտագործման ուղեցույցը ևս տեղադրված է նույն էջում կամ բեռնվող սեղմված (արխիվացված) նիշքում։
- Նեյչր (անգլ.՝ Nature) -- Նաև տե՛ս՝ բացատրությունը
- Սայենս (անգլ.՝ Science)
- Սել (անգլ.՝ Cell)
- Էլեկտրոնիկայի և էլեկտրական ճարտարագետների ինստիտուտ (անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers (IEEE))