Jump to content

ԼաՏեԽ/Բարև աշխարհ

Վիքիգրքեր-ից

հայերեն, 'ԼաՏեԽ, 'ԶեՏեԽ, Armenian, LaTeX, XeTeX, XeLaTeX
Այս էջում բացատրվում է թե ինչպես կարելի է ԶեՏեխ (XeTeX) ՏեԽ շարժիչով հայերեն գրել։

Պատմություն

[խմբագրել]

ԼաՏեխի սկզբնական տարբերակը գրել է Լեսլի Լամպորտը 1980 թվականներին։ Տարիների ընթացքում, այն ակադեմիայում մեծ տարածում է գտել և ՏեԽի օգտագործման կարևոր մեթոդներից դարձել։ ԼաՏեխի հիմնական խնդիրներից է այն, որ օգտատերին յունիկոդ գրելու հնարավորություն չէր տալիս։ ԼաՏեԽի օգտագործման առաջին հայերեն փաթեթը կոչվում է ԱրմՏեԽ (անգլերեն՝ ArmTeX)։ Այն գրել են Սերգեյ Դաչյանը, Առնակ Դալալյանը, և Վարդան Հակոբյանը 1999 թվականին, և հետագայում չի թարմացվել։ Քանի որ ԼաՏեԽն այն ժամանակ յունիկոդի օգտագործման հնարավորություն չէր տալիս, մյուս կողմից էլ հայերենի համար տարածված էր Արմսկի-8 ստանդարտի օգտագործումը, ԱրմՏեԽը հնարավորություն էր տալիս հայերեն գրել միայն լատինատառադարձված հայերենով։ 2003 թվականին Սիրոպուլոսի, Չոլոմիտիսի և Սոֆորնիուի տպագրած «Թվային գրատպություն ԼաՏեԽի օգնությամբ» (անգլերեն՝ Digital Typography Using LaTeX) գրքի 340-2 էջում համառոտ բացատրվում է ԱրմՏեԽի օգտագործումը։

ԱրմՏեԽով հայերեն տպելու անգլերեն տառեր

Սկսած 2004 թվականից, ստեղծվեց ԶեՏեխ (անգլերեն՝ XeTeX) ՏեԽի գրատպման շարժիչն, որն սատարում էր յունիկոդը, և իր ներմուծման լռելյայն ձևը ՈՒՏՖ-8 (UTF-8) ստանդարտով էր։ Սկզբում այն նախատեսված էր Մակ ՕԷս 10-ի համար, իսկ մի քանի տարում ընդլայնվեց նրա օգտագործումը։ 2007-ից ԶեՏեԽը տեղ գտավ ՏեԽ Լայվի մեջ, իսկ ՄիԿՏեԽ-ի 2.7 վարկածից (որը ստեղծված է Վինդոուզի համար) նաև ներառվեց նրա մեջ։

Վինդոուզ

[խմբագրել]

Վինդոուզում ԶեՏեԽից օգտվելով կարելի է տպել հայերեն։ ԶեՏեԽը ՄիԿՏեԽի փաթեթներից է, և 2.7 վարկածից արդեն ներառված է ՄիԿՏեԽի մեջ։

1. Տեղադրել ՄիԿՏեԽ (անգլերեն՝ MiKTeX)։ Այն կարելի է բեռնել այս էջից և հետևել տեղադրման հրահանգներին։

2. Տեղադրել Տեխմեյքեր կամ ՎինԷդթ տեքստային խմբագրիչներից որևէ մեկը՝ որպես կոդի ներմուծման միջերես։ Երկուսն էլ յունիկոդի ներմուծման ընդունակություն ունեն։ Տեխմեյքերն ազատ ծրագիր է, սակայն ԶեՏեԽից (կամ ԶեԼաՏեԽից) օգտվելու համար պահանջում է հավելյալ (ստորև նշված) կարգավորումներ։ ՎինԷդթ-ը վճարովի ծրագիր է, որն անվճար աշխատում է միայն 30 օր, սակայն տեղադրումից ի վեր արդեն ԶեՏեԽով կոմպիլացման ընտրանք ունի։

1. Եթե Տեխմեյքեր (Texmaker) խմբագրիչն եք տեղադրել, ապա նախքան կոդի ներմուծումը կատարեք հետևյալ փոփոխությունները՝
Options -> Configure Texmaker 
Commands պատուհանի LaTeX տուփում latex-ը փոխել xelatex-ով, կստանաք՝
xelatex -interaction=nonstopmode %.tex

Quick Build պատուհանում ընտրել User տարբերակը, ապա տուփում տպել՝
xelatex %.tex|"ՁերՊԴՖԸնթերցիչը" %.pdf 

ՁերՊԴՖԸնթերցիչը պիտի պարունակի ձեր համակարգչի վրա տեղադրված ՊԴՖ ընթերցիչի տեղը և անունն, օրինակ՝
xelatex %.tex|"C:\Program Files (x86)\Adobe\Reader 9.0\Reader\AcroRd32.exe" %.pdf 

Editor պատուհանում ստուգեք, որ Editor Font Family տուփում ընտրված է UTF-8։

Փոփոխություններն հաստատելուց հետո, Տեխմեյքերի հիմնական պատուհանում ընտրեք Quick Build կոմպիլացման ընտրանքը։
2. Եթե ՎինԷդթ (WinEdt) խմբագրիչն եք տեղադրել, ապա բավական է, որ հիմնական պատուհանում ընտրեք XeLaTeX տարբերակը կոմպիլացման համար։

3. «Բարև աշխարհ» ցուցադրելու համար, ներմուծեք հետևյալ կոդը՝

\documentclass{article}
\usepackage{fontspec}
\setmainfont{DejaVu Serif}
\title{Իմ առաջին ԼաՏեԽ գրութիւնը}
%Սա բացատրութիւն է և արդիւնքում չի երևայ։
\author{Անուն Անունեան}
\date{Սեպտեմբեր 2012}
\begin{document}
   \maketitle
   Բարև՛ աշխարհ։
\end{document}
ԼաՏեԽ-ի արդյունքը ԴեժաՎյու տառատեսակով

4. Տառատեսակի այլընտանք․ ԴեժաՎյու սերիֆ տառատեսակի փոխարեն, կարող եք նաև օգտվել Սիլֆայեն տառատեսակից, որի արդյունքում կստանաք՝

\documentclass{article}
\usepackage{fontspec}
\setmainfont{Sylfaen}
\title{Իմ առաջին ԼաՏեԽ գրութիւնը}
%Սա բացատրութիւն է և արդիւնքում չի երևայ։
\author{Անուն Անունեան}
\date{Սեպտեմբեր 2012}
\begin{document}
   \maketitle
   Բարև՛ աշխարհ։
\end{document}
ԶեԼաՏեԽ-ի արդյունքը Սիլֆայեն տառատեսակով

Օգտակար խորհուրդներ

[խմբագրել]

Թեկուզ ԶեՏեԽ-ի «ֆոնտսպեկ» փաթեթը հնարավոր է դարձնում հայերեն տպել, սակայն դա չի նշանակում, որ այն հրահանգները, որոնք անգլերեն վերնագրեր էին ստեղծում այժմ ավտոմատ սկսելու են հայերեն վերնագրեր ստեղծել։ Օրինակ, բովանդակության աղյուսակ ստանալու համար, օգտագործվում է \tableofcontents հրահանգը, որը ավտոմատ հոդվածում ստեղծում է «Contents» բաժինը։ Որպեսզի այժմ հայերեն հոդվածում բաժինը հայերեն անուն ունենա և կոչվի «Բովանդակություն», պետք է օգտվել հետևյալ հրահանգից՝

  \renewcommand\tableofcontents{Բովանդակություն}
  \tableofcontents

Նույն կերպ կարելի է վարվել ցանկացած այլ հրանահանգի հետ, ինչպիսին են \figurename և \abstractname հրահանգները․ դրա համար կարելի է վարվել այսպես․

  \renewcommand{\figurename}{Պատկեր}
  \renewcommand\abstractname{Ամփոփում}
  \renewcommand{\refname}{Ծանոթագրություններ՝}

Այլընտրանքային ձևն է \renewcommand հրահանգի փոխարեն \def հրահանգից օգտվելը, որը նույն արդյունքն է տալիս։