Jump to content

Ինֆորմատիկա 9/Ինտերնետից առնչվելու անվտանգությունը ու էթիկան

Վիքիգրքեր-ից

Ինտերնետը տարբեր գլոբալ ցանցերի միավորում է, իսկ այդ ցանցերից յուրաքանչյուրն ունի աշխատելու իր սեփական ավանդույթներն ու կանոնները: Այնուամենայնիվ, Ինտերնետում աշխատելու համար էթիկայի և անվատնգության ընդհանուր նորմեր են մշակված:

Ինտերնետային աշխատանքի անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները

[խմբագրել]
  • Ոչ մի անձնական ինֆորմացիա (նշանաբան, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն), առանց ծնողների հետ խորհրդակցելու, մի հայտնեք ինտերնետային ձեր նոր ծանոթին:
  • Եթե ինտերնետով ձեզ շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ դրա միջավայրում աշխատելիս հայտնվում եք երկընտրանքի առջև մի փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ձեր ծնողներին կամ ուսուչիցներին:
  • Ինտերնետից ծանոթ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ միասին:
  • Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ WEB-էջը, որը ստացել էք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
  • Բացի ձեր ընտանիքի ավագ անդամներից, ոչ մի այլ մարդու մի վստահեք ցանց մուտք գործելու ձոր նշանաբանը. դա հետագայում կարող է տհաճություններիկամ նույնիսկ փորձանքի հանգեցնել:
  • Մշտապես պահպանեք ինտերնետային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք:
  • Էլեկտրոնային հաղորդակցման ընթացքում սիրալիր և բարեկիրթ եղեք, որպեսզի ձեր հաղորդակից նույն վերաբերմունքը ստանաք:

Ինտերնետային էթիկայի 10 պատվիրանները

[խմբագրել]

1. Չմոռանաք, որ ինտերնետի միջոցով դուք շփվում եք, ի վերջո, մարդու հետ, և նրան էլեկտրոնային ուղերձբ առաքելիս` աշխատեք դրա բովանդակությամբ չվիրավորել նրան:

2. Ինտերնետով հաղորդակցվելիս հետևեք էթիկայի այն բոլոր կանոններին, որոնցով առաջնորդվում եք նաև առօրյա կյանքում:

3. Ինտերնետով աշխատելիս սովորեք դրանում ընդունված օրենքները, որոնք, կախված հաղորդակցման միջավայրից, կարող են տարբեր լինել: Նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը` ծանոթացեք տեղային համապատասխան կանոններին:

4. Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին,ում հետ հաղորդակցվում եք: Հիշեք, ար ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար թանկ հաճույք:

5. Ինտերնետով հաղորդակցվելիս աշխատեք ձեզ արժանավայել դրսևորվել: Հետևեք լեզվի ուղղագրությանը և քերականության կանոններին:

6. Հարգեք գիտակների խարհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով կիսվեք այլոց հետ:

7. Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերն աշխատեք չխախտել նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան:

8. Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը: Եթե ցանկանում եք մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի նման իրավունք: Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք առանց առաքողի թույլատվությունը ստանալու:

9. Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը հեշտ:

10. Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները` դուք անշեղորեն հետևեք դրանց: