Jump to content

Եփութուխ:Սմբուկով աղցան. կորեական բաղադրատոմս

Վիքիգրքեր-ից


Սմբուկով աղցան
<15872.jpg>
Կատեգորիա՝աղցան
Չափաբաժին՝3-4 մարդ
Էներգիական արժեք250-300
Ժամ՝30-50 րոպե

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՏԵՔՍՏ

Բաղադրություն

[խմբագրել]
  • երկու սմբուկ (միջին չափի)
  • մեկ մեծ գազար
  • բուլղարական մեկ մեծ պղպեղ
  • մեկ սոխ
  • համեմ ու մաղադանոս
  • բուսական յուղ, աղ, քացախ
  • քունջութ (վերջինս պարտադիր բաղադրիչ չէ)

Պատրաստման եղանակ

[խմբագրել]
  1. սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել
  2. գազարն անհրաժեշտ է քերիչով անցկացնել
  3. սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ
  4. Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ եւ լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը եւ սոխը
  5. Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին
  6. Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։
  7. Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։