Եփութուխ:Սարմա
Արտաքին տեսք
Սարմա | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Բաղադրություն
[խմբագրել]- 1 բ բրինձ
- ½ բ խաշած սիսեռ
- ½ բ աղացած ընկույզ
- 4 սոխ
- 2 պճ սխտոր
- ½ բ պղպեղի մածուկ
- ½ բ ձեթ
- ½ փունջ ազատքեղ
- 7 համեմունք
- Կարմիր և սև պղպեղ
- Խաղողի տերև
- Գազար
- Սալորաչիր
- Աղ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Մանրացնել սոխն ու կանաչին։
- Խառնել բրինձը, սիսեռը, ընկույզը, սոխը, կանաչին, մածուկը և ճզմված սխտորը, ձեթն ու համեմունքները։
- Յուրաքանչյուր տերևի մեջ դնել 1 թգ միջուկ և փաթաթել բարակ և ձիգ։
- Կաթսայի մեջ շարելուց արանքներում տեղադրել սալորաչիր և գազար։
- Ծածկել ջրով և եփել։ Սառչելուց հետո, շուռ տալ համապատասխան ափսեի մեջ։