Եփութուխ:Սալորի խոռիշտ
Արտաքին տեսք
Սալորի խոռիշտ | |
---|---|
Կատեգորիա՝ | Պարսկական ուտեստներ |
Չափաբաժին՝ | 4-6 հոգու |
Ժամ՝ | 2 ժամ |
Սալորի խոռիշտը պարսկական քաղցր և թթու սոուս է, որը կարելի է ուտել սպիտակ փլավի կողքին։
Բաղադրամասեր
[խմբագրել]500 գրամ բոխարա սալոր 500 գրամ հավի կրծքամիս (կամ բուդ) 3 գլուխ մեծ սոխ 3 ճաշի գդալ լոլիկի մածուկ 1 թեյի գդալ դեղին կոճ 1/2 թեյի գդալ ադվիե կամ «7 համեմունք» Ձեթ 1/2 թեյի գդալ աղ
Բաղադրատոմս
[խմբագրել]Չորացրած սալորը լվանալ։ Հավի կրծքամիսը առանձին խաշել։ Սոխերը կտրատել և սոխորած անել։ Ավելացնել լոլիկի մածուկը, սալորը, խաշած հավը, համեմունքները, և եռացրած ջուր (կամ բուլիոն), և դնել մարմանդ կրակի վրա և 1 ժամ եփել։ Սկզբից մեկ անգամ խառնել, դնել կափարիչը և այլևս չխառնել, որպեսզի սալորները չկպչեն կաթսայի հատակին։
Եթե սալորները շատ թթու են, կարելի է նաև շաքարավազ ավելացնել ըստ ճաշակի։
Մատուցել սպիտակ բրնձի փլավով։