Եփութուխ:Պասուց դոլմա կանեփով
Արտաքին տեսք
Դոլմա | |
---|---|
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Չափաբաժին՝ | Տարբեր |
Բաղադրություն
[խմբագրել]- ½ բ խաշած սիսեռ
- ½ բ խաշած լոբի
- ½ բ խաշած ոսպ
- ½ բ խոշոր կորկոտ
- ½ բ խաշած եգիպտացորեն
- ½ բ խաշած ոլոռ
- ½ բ կանեփ
- ½ բ լոլիկի մածուկ
- ½ բ ձեթ
- 4 սոխ
- 1 փունջ խառը կանաչի
- Սալորաչիր
- Կարմիր և սև պղպեղ
- Թթու կաղամբի տերևներ
- աղ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Բոլոր ընդեղենը խառնել իրար։
- Սոխարածի վրա ավելացնել լոլիկիկի մածուկը, ջրով բացել, համեմել և լցնել ընդեղենի վրա։
- Ավելացնել մանրացված կանաչին, խառնել և փաթաթել կաղամբի տերևի մեջ։
- Կաթսայի մեջ շարելուց արանքներում տեղադրել սալորաչիր։ Դոլման ծածկել ջրով և եփել։ Կաթսայից հանել միայն սառչելուց հետո։