Եփութուխ:Ոչխարի խաշլամա
Jump to navigation
Jump to search
Ոչխարի խաշլամա | |
---|---|
![]() | |
Կատեգորիա՝ | Հայկական խոհանոց |
Դժվարություն՝ | ![]() |
Խաշլաման հայկական հին և պարզ ձևով պատրաստվող ուտեստ է, որի պարզությունը նախատեսված է Հայաստանյան բարձրորակ մսերի թարմությունը ցուցաբերելու համար։ Հետևյալը ոչխարի մսի խաշլամայի պարզ ու ամենահամով բաղադրատոմսերից է։
Բաղադրություն[խմբագրել]
- 700 գ ոչխարի միս
- 4 հատ լոլիկ
- Սև պղպեղ ըստ ցանկության
- 1-2 դափնետերև
- Մաղադանոս ըստ ցանկության
- Աղ ըստ ցանկության
Պատրաստման եղանակ[խմբագրել]
- Ոչխարի միսը լվանալ և կտորների բաժանել։
- Միսը լցնել ղազանի մեջ, վրան լցնել կտրատած լոլիկը, սև պղպեղը և դափնետերևը, ղազանի բերանը դնել և թողնել որ կամաց եփվի։ Ջուր պետք չի։
- Կիսաեփ վիճակում ավելացնել մաղադանոսը և աղը։