Եփութուխ:Շոկոլադե ֆոնդան
Արտաքին տեսք
Շոկոլադ ֆոնդան | |
---|---|
Կատեգորիա՝ | աղանդեր |
Չափաբաժին՝ | 6 |
Ժամ՝ | 22 ր |
Դժվարություն՝ |
Շոկոլադե ֆոնդան, հայտնի է նաև բրաունի անվամբ, շոկոլադե հեշտ պատրաստվող աղանդերի տեսակ է: Ըստ խոհարարական առասպելի, առաջացել է, երբ խոհարարը, շտապելով հասցնի պատվերը հաճախորդին, ջեռոցից շուտ է հանել:
Բաղադրություն
[խմբագրել]- 2 հավկիթ և 1 հավկիթի դեղնուց
- 50 գրամ շաքարավազ (1 սրճի բաժակ)
- 75-100 գրամ ալյուր (1.5-2 սրճի բաժակ)
- 180-200 գրամ շոկոլադ (2 հատ շոկոլադի սալիկ)
- 1 պտղունց վանիլ
- 1 աղի գդալ սոդա
- 50 գրամ կարագ
- 6 հատ 5 սմ տրամագծով կլոր կաղապար
- 6 հատ ձևավոր յուղաթուղթ
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Ջեռոցը տաքացնել 250°Ց
- Շոկոլադի սալիկը կտրատել, լցնել սրճեփի մեջ, ավելացնել կարագը և հալեցնել:
- Հավկիթը շաքարավազի հետ գդալով խառնել, ավելացնել սոդան և վանիլը. խառնուրդին ավելացնել հալած շոկոլադը:
- Վերջում ավելացնել ալյուրն այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված:
- Յուղաթուղթը տեղադրել կաղապարի մեջ, ավելացնել խմորը և դնել տաք ջեռոցում:
- 7 րոպեից հետո հանել ջեռոցից:
- Մատուցել վանիլային պաղպաղակի գնդիկի հետ, տաք վիճակում: Կարելի է զարդարել թարմ նանայի տերևով և թթվաշ հատապտուղների օշարակով:
Խորհուրդ
[խմբագրել]7 րոպե ավել պահելու դեպքում, խմորեղենի մեջը կթխվի, որը կկորցնի շոկոլադե լավայի ժայթքումը: