Jump to content

Եփութուխ:Նրբություն աղցան

Վիքիգրքեր-ից
Նրբություն
Կատեգորիա՝Հայկական խոհանոց
Ժամ՝1 ժամ
Դժվարություն՝Հեշտ

Նրբություն աղցանը հայկական խոհանոցի հավով պատրաստվող և նրբահամ ու կիսաքաղցր աղցան է:

Բաղադրություն

[խմբագրել]
  • 1 հավի կրծքամիս
  • 1 սոխ՝ հավը խաշելու համար
  • 1/2 պահածոյածված եգիպտացորեն
  • 1/2 պահածոյացված արքայախնձոր
  • 1 բուռ ընկույզ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 1/2 պտղունց աղ

Պատրաստման եղանակ

[խմբագրել]
  1. Հավի կրծքամիսը սոխով ջրի մեջ դնել. ջուրը եռման բերելուց հետո՝ կրակն իջեցնել, կափարիչը դնել և թողնըլ 35-45 րոպե մարմանդ եփվի:
  2. Կրծքամիսը հանել, պատառաքաղով մազ-մազ անել և թողնել սառի:
  3. Արքայախնձորը 0.5-0.7 սմ լայնքով խորանարդների բաժանել և ավելացնել հավին:
  4. Ավելացնել եգիպտացորենը:
  5. Ընկույզները ձեռքով ջարդել և ավելացնել:
  6. Վերջում ավելացնել աղն ու թթվասերը և լավ խառնել: