Եփութուխ:Մխլով
Արտաքին տեսք
Մխլով | |
---|---|
Կատեգորիա՝ | հայկական |
Չափաբաժին՝ | 1 |
Ժամ՝ | 5 րոպե |
Դժվարություն՝ |
Մխլովը հայկական գյուղական նախաճաշ/ճաշ է. գյուղացին կարող է հողի առավոտյան գործերն անելուց հետո վերադառնար, և մխլով ուտելով՝ էներգիա ստանար:
Բաղադրություն
[խմբագրել]- 3 ձու
- 1 պճեղ սխտոր
- 1-2 ճգ մածուն
- Հալած յուղ
- Աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Տապակի մեջ տաքացնել հալած յուղը, և ձվերը ջարդել վրան:
- Ձվերը կիսաեփ վիճակում վերցնել և խորը ամանի մեջ անել (կամ տապակի մեջ թողնել):
- Սխտորը ճզմել վրան:
- Մածունը սփռել վրան:
- Լավաշով կարելի է պատառ-պատառ անուշ անել: