Եփութուխ:Հայկական սուրճ
Արտաքին տեսք
Հայկական սուրճն ամենօրյա ըմպելիքի տեսակ է:
Բաղադրամասեր
[խմբագրել]- Սուրճ - մեկ թեյի գդալ ամեն հոգու համար
- Ջուր - մեկ սրճի բաժակ ամեն հոգու համար
- Շաքարավազ - կես թեյի գդալ ամեն հոգու համար կամ ըստ ցանկության
Պատրաստման եղանակ
[խմբագրել]Փոքր բաժակի մեջ լցրած ջուրը լցնում են ջազվեի մեջ, այնուհետև ջրի վրա ավելացնում են սուրճ և շաքարավազը, լավ խառնում, դնում կրակին և սպասում այնքան՝ մինչև որ այն եփվի: Հայկական, թրքական և պարսկական ձևերով սուրճ պատրաստելիս, այն եփված է համարվում երբ մակերեսին սկսում է հավաքվել փրփուրը՝ եռման նախաշեմին։ Այն ժամանակ անմիջապես կրակից հեռացվում է սուրճը, լցվում սրճի բաժակներում և մատուցվում։ Արաբական պատրաստման ձևում, ջազվեն ավելի երկար է կրակի վրա թողնվում մինչ սուրճը եռա և փրփուրն անցնի։