Եփութուխ:Կարագթան
Արտաքին տեսք
Կարագթանը կաթնամթերային հեղուկ է, որն ստացվում է ամբողջ յուղային պարունակությամբ կաթից կարագ հարելուց հետո։ Փոքր-ինչ թթու համ ունի։ Կարող է որոշ չափով կալսիում պարունակել։
Կարագթանի բացակայության դեպքում, կարելի է դրան փոխարինող ստեղծել հետևյալ կերպ՝
- Ամբողջական յուղայնությամբ կաթը դուրս հանել սառնարանից և խոհանոցում թողնել մեկից երկու ժամ, որպեսցի սենյակի ջերմաստիճանին հասնի։
- Ամեն մեկ բաժակ կաթին ավելացնել 1 ճգ կիտրոնի հյութ, կամ 1 ճգ սպիտակ քացախ։ Լավ խառնել և 15 րոպե թողնել, մինչև կաթն սկսի մակարդվել։
- Օգտագործել անմիջապես կամ լցնել շիշը և պահել սառնարանում։ Այն կարելի է օգտագործել մինչև մեկ շաբաթ։
Կարագթանը հաճախ որպես թխվածքների բաղադրություն է օգտագործվում։
Կարագթան օգտագործող բաղադրատոմսերից են՝