Եփութուխ:Բարբարի հաց

Վիքիգրքեր-ից
Jump to navigation Jump to search
Iranian Bread 1.JPG
Ժամ՝2.25 ժամ
Դժվարություն՝Միջին

Բարբարին Իրանում ինչպես նաև Ադրբեջանում տարածված հաց է։ Այն նման է Մատնաքաշին իր տեսքով և համով։

Բաղադրություն[խմբագրել]

Պատրաստման եղանակ[խմբագրել]

Բարբարու հացթուխ Իրանում․ բարբարիները կախված են առաստաղից որ սառեն և խմոր չդառնան
  1. Ջրին ավելացնել ալյուրը և լավ խառնել։ Ապա ավելացնել թթխմորը և շաքարավազը (կամ մեղրը)՝ որպես սնունդ թթխմորի համար, որ աճի։ Լավ խառնել։
  2. Ավելացնել աղը և ձիթապտղի ձեթը և խմորը լավ հունցել։
  3. Խմորը երկու ժամ տեղադրել չոր և մութ անկյունում, որ թթխմորը գործի անցնի և խմորը ուռեցնի։
  4. Երկու ժամից, խմորը մի քիչ հունցել, ապա նարնջի չափ կլոր գունդերի բաժանել։ Ամեն գունդը ձեռքով և ապա գրտնակով բացել՝ հացի տեսքով և մոտ 1.5-2 սմ հաստությամբ։ Մատերը բացված խմորի վրա և խմորի երկարությամբ քաշելով՝ ստեղծել ոչ շատ խորը ակոսներ՝ հացի տեսքի համար։
  5. Ջեռոցը տաքացնել մինչև ամենավերին աստիճան՝ 500 ֆարենհայտ կամ 250 սելցիուս։
  6. Հացերը տեղադրել ջեռոցի մեջ և եփել 10 րոպե կամ մինչ երեսը կարմրի և եփվի։ Բարբարու գաղտնիքն այն է, որ եփելու ժամանակ պիտի ջեռոցի դուռը բացել և խոհարարության վրձինով ջուր քսել հացի երեսի վրա, որ չչորանա։ 10 րոպեում դա կարելի է կրկնել 2 անգամ։ Այլընտրանքային տարբերակն այն է, որ եփելիս մի մատուցարան ջրով լցնել և տեղադրել հացերի ներքևի հարկում, որպեսզի շարունակ գոլորշիանա և հացերը խոնավ պահի։